«Կու Կլուկս Կլանի» առաջնորդին սպանել են նրա կինն ու խորթ զավակը
«Կու Կլուկս Կլանի» առաջնորդ Ֆրենկ Անկոնի կնոջն ու խորթ զավակին մեղադրանք է առաջադրվել նրան սպանելու ու նյութական ապացույցները թաքցնելու համար։Դիահերձումը ցույց է տվել, որ Ֆրենկ Անկոնին սպանել են գլխի հատվածում կրակոցով։ Նրա մարմինը հայտնաբերել են Միսուրի գետի ափին։ Անկոնը եղել է Կու Կլուկս Կլանի տեղական բջիջի առաջնորդը։
Ոստիկանության տվյալներով Ֆրենկին սպանել են փետրվարի 9-ին նրա տան մոտ, որից հետո մարմինը տեղափոխել են գետի մոտ, որտեղ էլ երեք օր անց այն հայտնաբերել է մի ընտանիք, որը ձկնորսության էր գնացել։ Ոստիկանությունը նրա կնոջը՝ Մելիսա Անկոնին ու 24-ամյա խորթ որդուն՝ Պոլ Էդվարդին սպանության մեղադրանք է առաջադրել։
Ֆրենկի անհետացման մասին հայտնել էր նրա գործատուն, մինչդեռ նրա կինն ասում էր, թե ամուսինը գործերով է մեկնել։ Նշում են, որ Մելիսան հայտնել էր, որ ամուսնու վերադարձից հետո ինքը մտադիր է ապահարզան պահանջել։ Սակայն ոստիկանությունը համարում է, որ նա ստում է ու որ հենց նա ու նրա որդին են սպանել Ֆրենկին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը