Ադրբեջանն ի չիք է դարձնում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ ցույց տալով, որ ինչ ուզեն՝ կանեն. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը չի թույլատրում ո՛չ հիվանդներին տեղափոխել, ո՛չ բեռներ բերել: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ ստեղծված իրավիճակին:
«Կապ չունի, որ այնտեղ Կարմիր խաչն է, ռուս խաղապահներն են: Ադրբեջանն ի չիք է դարձնում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ցույց տալով, որ ինչ ուզեն՝ կանեն՝ հարվածելով, նվաստացնելով, այդ թվում՝ Ռուսաստանին:
Այդ համաձայնագրում որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանը կարող է նման բան անել: Լաչինի միջանցքը միջազգայանորեն ֆիքսված այլ կարգավիճակ ուներ, սրա մասին պետք է մտածենք, իսկ որոշ խելոքներ խոսում են երաշխիքների մասին:
Բորելն ասում է՝ «մենք Ադրբեջանին խնդրում ենք, իրենք չեն ընդունում, ի՞նչ անենք», ոնց թե ինչ անեք, բա դուք ինչի համար եք»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Բաբայանի համոզմամբ՝ Ադրբեջանի նման վարքագիծը պայմանավորված է մի քանի հանգամանքով:
«Էրդողանն այցելեց Ադրբեջան, գոտեպնդեց: Տեսնում ենք նաեւ ժողովրդավարական հանրության այլասերված լինելը, որոնք որեւէ կերպ չեն արձագանքում Արցախի շուրջ կատարվող գործընթացներին, հակառակը՝ գոտեպնդում են ոչ ժողովրդավարական երկրի ագրեսիան ժողովրդավարական երկրի նկատմամբ:
Այս ամենը առիթ է հանդիսանում, որպեսզի Ադրբեջանը Թուրքիայի հետ մեկտեղ իրենց քաղաքականությունը կոշտացնեն: Միամիտ կլիներ մտածել, որ իրենք չպետք է դա անեն»,- ասաց Բաբայանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից