Փարիզ-Երեւան չվերթը մի քանի ժամով հետաձգվել է․ ո՞րն է եղել պատճառը
«AIRFRANCE» ավիաընկերության՝ ժամը 09։30-ի Փարիզ-Երեւան չվերթն այսօր՝ հունիսի 13-ին, մի քանի ժամով ուշացել է։ NEWS.am-ի հետ զրույցում ուղեւորուհի Ռուզան Ճարակյանը, որը Փարիզից պետք է թռչի Լյուքսենբուրգ, նշեց, որ խնդրի մասին օդանավակայանում են տեղեկացել։
«Մեզ դեռեւս պաշտոնապես չեն ասել, բայց մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ Գերմանիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունների առթիվ մի քանի ժամ փակել են օդային ճանապարհը»,- ասաց նա։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Գերմանիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի Air Defender լայնածավալ զորավարժությունները։ Դրանք կտեւեն մինչեւ հունիսի 23-ը, մասնակցում են 10 հազար զինվորական 25 երկրներից, ներգրավված է 250 ինքնաթիռ։
NEWS.am-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասաց, որ Գերմանիայի օդային տարածքի փակ լինելու վերաբերյալ տեղեկություն չկա։ Ուշացման պատճառը տեխնիական է եղել։ Հետաձգված թռիչքը տեղի կունենա 16։30-ին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին