Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Աշխարհ

Գայթակղեցնող միլիարդատերը. Սիլվիո Բեռլուսկոնիի հաջողության պատմությունը

Իտալացի քաղաքական գործիչ եւ խոշոր գործարար Սիլվիո Բեռլուսկոնին զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը 1994, 2001-2006 եւ 2008-2011թթ.։ Մեդիա-մագնատ, Fininvest հոլդինգի սեփականատեր, որը միավորում է մոտ 150 ընկերություն (այդ թվում «Միլան» ֆուտբոլային ակումբը), որոնք գործում են իտալացիների կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Իտալիայի ամենահարուստ բնակիչը (2005թ. մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ 25-րդը ըստ Forbes-ի)։ Քանիցս դատի է ենթարկվել եկամուտները թաքցնելու եւ կաշառակերության մեղադրանքներով։

Բեռլուսկոնին ապրել է իրադարձություններով հարուստ կյանք։ Նրան անվանում են Կավալյերե (իտալերենից cavaliere del lavoro թարգմ.՝ աշխատանքի կավալեր) գիշերուզօր աշխատելու կարողության համար։ Նա ինքն իրեն անվանել է գայթակղեցնող, որը կարող է վաճառել ինչ ասես, իսկ քաղաքականություն մտնելն անվանել է Հիսուս Քրիստոսին վայել զոհողություն։

Սիլվիո Բեռլուսկոնին ծնվել է 1936թ. սեպտեմբերի 29-ին Միլանում։ 1961թ. գերազանցությամբ ավարտել է Միլանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Միլանի շինարարական բիզնեսում։ 1970-ականներին զբաղվել է հեռահաղորդակցություններով եւ մեկուկես տասնամյակ անց հասել է բացարձակ առաջնորդության մասնավոր հեռարձակման շուկայում։ 1990-ականների սկզբին հաստատվել է երկակի մոնոպոլիա՝ RAI պետական հեռուստատեսության՝ մի կողմից եւ Բեռլուսկոնիի հոլդինգին պատկանող Fininvest-ի՝ մյուս կողմից։ Fininvest-ը միավորում էր մոտ 150 ընկերություններ (այդ թվում AC Milan ֆուտբոլային ակումբը), որոնք գործում են իտալացիների կյանքի գրեթե բոլոր ոլորտներում. այս իրավիճակն ստացել է «բեռլուսկոնիզմ» անվանումը։

1993թ. Բեռլուսկոնին որոշում է ուժերը փորձել քաղաքականությունում։ Բեռլուսկոնիին է պատկանում ֆենոմենալ ռեկորդը համաշխարհային քաղաքական պատմությունում. 1994թ. հունվարին հիմնելով իր առաջին կուսակցությունը՝ «Առաջ, Իտալիա»-ն, նա ընդամենը 60 օր հետո նրա հետ միասին հաղթեց Իտալիայի համազգային խորհրդարանական ընտրություններում։

Բեռլուսկոնին վարչապետի պաշտոնն զբաղեցրել է կոալիցիոն կառավարությունում։ Բեռլուսկոնիի հասցեին հնչած քննադատության եւ կոալիցիայի գծով դաշնակիցների տարաձայնությունների պատճառով նրա առաջին կառավարությունը գոյատեւեց ընդամենը յոթ ամիս։ 1996թ. համընդհանուր ընտրություններում Բեռլուսկոնին տանուլ տվեց. նրա կողմնակիցները զիջեցին Ռոմանո Պրոդիի ձախ կենտրոնամետ դաշինքին։

Բեռլուսկոնին կառավարությունը նորից գլխավորեց այն բանից հետո, երբ նոր աջ կենտրոնամետ «Ազատության տուն» դաշինքը հաղթանակ տարավ 2001թ. մայիսի 15-ի ընտրություններում։ Բեռլուսկոնիի նախընտրական խոստումները ներառում էին հարկերի եւ բյուրոկրատական ապարատի կրճատում, թոշակների եւ աշխատատեղերի ավելացում, պայքար անլեգալ ներգաղթի դեմ։ Նախատեսվում էր բարեփոխումներ իրականացնել կրթության եւ առողջապահության, դատական համակարգերում։ 2003թ. սեպտեմբերին վարչապետը հայտարարեց Իռալիայի պետական կարգի մասշտաբային բարեփոխում սկսելու մասին։

2002թ. եվրոյի գոտի Իտալիայի անհաջող մուտքի արդյունքում գները բարձրացան, իջավ բնակչության գնողունակությունը, սրվեց սոցիալական անհամաձայնությունը։ 2002 եւ 2003թթ. տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր։ Իտալացիների դժգոհությունն էր առաջացնում նաեւ Բեռլուսկոնիի վարած արտաքին քաղաքական գիծը. 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո երկիրը ակտիվ աջակցություն էր ցուցաբերում ԱՄՆ-ին Աֆղանստանում, իսկ հետո Իրաքում։ 2005թ. ապրիլին «Ազատության տուն» կոալիցիան ջախջախիչ պարտություն կրեց շրջանային ընտրություններում, եւ Բեռլուսկոնին, սահմանադրության համապատասխան, ստիպված էր հեռանալ պաշտոնից։ 2006թ. ապրիլի համընդհանուր ընտրությունները եւս ձախողմամբ ավարտվեցին։ Չնայած ձախ կենտրոնամետների հաղթանակի փաստը հաստատվել է սահմանադրական դատարանի կողմից եւ անգամ Բեռլուսկոնիի որոշ կողմնակիցներ իրենց առաջնորդին կոչ են արել ընդունել պարտությունը, քաղաքական գործիչը եւ մեդիա-մագնատը դժվարությամբ է հեռացել պաշտոնից։ Միայն 2006թ. մայիսի 2-ին նա վերջապես հրաժարականի պաշտոնական դիմում ներկայացրեց։

2008թ. ապրիլի 13-14-ի ընտրություններում Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» նոր կուսակցությունը եւ նրա դաշնակիցները աջ կենտրոնամետ կոալիցիայում հաղթանակ տարան եւ ստացան մեծամասնություն իտալական խորհրդարանի երկու պալատներում։ 2011թ. աշնանը «Ազատության ժողովրդի» ճամբարափոխների պատճառով կուսակցությունը կորցրեց մեծամասնությունը խորհրդարանում, եւ 2011թ. նոյեմբերի 12-ին Բեռլուսկոնին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

Կարիերայի ընթացքում Բեռլուսկոնին քանիցս դատի է տրվել եկամուտները թաքցնելու եւ կաշառատվության, ինչպես նաեւ մաֆիայի հետ ունեցած կապերի եւ ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մեղադրանքներով։ Սակայն գործարարի փաստաբաններին երկար ժամանակ հաջողվել է ազատել նրան պատասխանատվությունից՝ դիմելով վճռաբեկ դատական ատյաններին։ 2012թ. Բեռլուսկոնին մեղավոր է ճանաչվել Mediaset մեդիա-ընկերությունում ֆինանսական խարդախությունների մեջ եւ դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։

Իտալացիների կողմից Il Cavaliere (ասպետ, կավալեր) անվանված Բեռլուսկոնին «վայելում» էր «ժողովրդի մարդու» կերպարը։ Այն դեպքում, երբ նա Իտալիայի ամենահարուստ մարդն էր։ Forbes ամսագիրը 2005թ. նրա ունեցվածքը գնահատել էր 12 մլրդ դոլար, նա 25-րդն էր մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Սակայն 2008թ. աշնանը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով նա զրկվեց ավելի քան մեկուկես միլիարդ դոլարից եւ ռեյթինգում հայտնվեց 90-րդ տեղում։ Բեռլուսկոնին ամուսնացած էր երկրորդ անգամ։ Նա երկու երեխա ունի առաջին եւ երեք երեխա երկրորդ ամուսնություններից։