ՆԱՏՕ անդամները կոնսենսուսի չեն հասել Ուկրաինայի անդամակցության հարցում. ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ
Ներկայում ՆԱՏՕ անդամները կոնսենսուսի չեն հասել Ուկրաինայի անդամակցության հարցում։ Այս մասին շաբաթ հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ներկա պահին մենք ՆԱՏՕ ներսում կոնսենսուս չենք տեսնում,- ասել է նա dcnews.ro գործակալության հարցազրույցում։- Եվ ես կարծում եմ, որ նախագահ Զելենսկին էլ է հասկանում, որ երբ այդքան մեծ եւ բարդ պատերազմ է ընթանում, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է հետաձգվի»։
Դա չի նշանակում, ասել է նա, թե դաշինքի Վիլնյուսի գագաթաժողովում չեն ընդունվի որոշումներ, այդ թվում ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովը ՆԱՏՕ Խորհուրդ-Ուկրաինա մակարդակի բարձրացնելու մասին։ «Պարզ է, որ Ուկրաինան այսօր ավելի քան մոտ է ՆԱՏՕ-ին, արեւմտյան դեմոկրատիաներին, քան երբեւէ»,- ընդգծել է Ջոանեն։
«Վիլնյուսում մեր ղեկավարները հավանություն կտան վերջին 50 տարիների ռազմավարության, ռազմական պլանավորման, ՆԱՏՕ ուժերի եւ հրամանատարության ամենակարեւոր փոփոխությանը,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը։- Առաջին անգամ մեզ մոտ, ե՛ւ Ռումինիայում, ե՛ւ Սեւ ծովի գոտում, կլինի փոխկապակցված պաշտպանական ռազմավարություն, որը մինչ այժմ չենք ունեցել»։
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 11-12-ին Վիլնյուսում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են