Արեւմուտքն Ուկրաինայում պատերազմի զարգացման երեք վարկած է տեսնում․ Economist
Արեւմտյան վերլուծաբաններն ու պաշտոնյաները Ուկրաինայում պատերազմի զարգացման երեք հիմնական սցենար են տեսնում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումից հետո, ասված է այս շաբաթ հրապարակված Economist-ի նյութում, փոխանցում է BBC News-ը:
Դրանցից առաջինի համաձայն՝ Ուկրաինան մեծ բեկում է կատարում՝ վերադարձնելով երկրի արեւելքում գտնվող տարածքների զգալի մասը եւ, հնարավոր է, նույնիսկ սկսում է սպառնալ բռնակցված Ղրիմին։ Ճակատում նման կորուստների պատճառով Վլադիմիր Պուտինը կարող է կորցնել իշխանությունը։
Շատերի համար սա Եվրոպայի խաղաղությունը վերականգնելու լավագույն միջոցն է։ Բայց իրադարձության զարգացման այս տարբերակը մտավախություն է առաջացնում, որ քաոսի մեջ ընկղմված Ռուսաստանը կարող է կորցնել իր միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողությունը։
Երկրորդ սցենարը, ինչպես գրում է պարբերականը, ենթադրում է Ռուսաստանի ավելի քիչ կորուստներ, բայց նաեւ հետագա պարտությունների հեռանկար։ Դա կարող է բավարար լինել Պուտինի իշխանությունը թուլացնելու համար։
Երրորդ, ավելի մռայլ արդյունքը կլինի փակուղային իրավիճակը, որը թույլ կտա Ռուսաստանին պահել իր գրավածի մեծ մասը, նույնիսկ հակահարձակումից հետո։ Դա կխաթարի Արեւմուտքի հավատն Ուկրաինայի հաջողության հանդեպ եւ կխրախուսի Պուտինին։
Չնայած բոլոր ռազմական անհաջողություններին, թվում է, թե Պուտինը չի հրաժարվի Ուկրաինան իրեն ենթարկեցնելու ծրագրերից՝ բռնակցելով տարածքները եւ Կիեւում խամաճիկային կառավարություն հաստատելով, գրում է Economist-ը՝ հղում անելով Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրության Բեռլինյան Կարնեգի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գաբուեւին: Դրան Կրեմլը, հավանաբար, ակնկալում է հասնել՝ երկար տարիներ ձգելով հակամարտությունը։
Պատերազմի ձգձգումից կարելի է խուսափել, եթե Ուկրաինան հասնի նկատելի ռազմական հաղթանակների, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրների ընդլայնված երաշխիքների հաշվին ՝ Կիեւին ռազմական եւ հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, գրում է Economist-ը։ Եթե պաշտպանության եւ ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ նման երաշխիքներն իրավաբանորեն ձեւակերպվեն երկար ժամկետով, դա կոչնչացնի Կրեմլի հույսերը, որ Արեւմուտքը «կհոգնի» Ուկրաինային օգնելուց։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են