Պատրուշեւն Ուկրաինան ՀԱՊԿ-ի համար սպառնալիք է անվանել
Ուկրաինան սպառնալիք է ներկայացնում ՀԱՊԿ-ին միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքի մշակման եւ կիրառման տեսանկյունից, ուստի դրա ապառազմականացման խնդիր է դրված: Այս մասին հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
«Ապառազմականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ սպառազինությամբ հագեցած Ուկրաինան սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի եւ, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի համար, այդ թվում՝ միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքի մշակման եւ կիրառման տեսանկյունից»,-ասել է Պատրուշեւը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ: Պատրուշեւի խոսքերը մեջբերում է «Ռոսիյսկայա գազետան»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը