Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
ՌԴ Ուլյանովսկի մարզում գրանցվել է սուռոգատային սիդրից թունավորման 62 դեպք։ Զոհերի թիվը հասել է 20-ի: Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է տարածաշրջանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Օլեսյա Կոլոտիկ-Կամենևան:
«Հունիսի 7-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է թունավորման 62 դեպք, այդ թվում՝ 20 մարդ մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր Ուլյանովսկի մարզում թունավորումից 18 մարդու մահվան մասին:
Սիդրից թունավորման հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել Ուդմուրտիայում, Սամարայի, Նիժեգորոդսկի, Պենզայի մարզերում: Այդ մարզերում ընդհանուր զոհերի թիվը 10 է:
Փորձաքննության արդյունքներով թունավորում առաջացրած ալկոհոլային խմիչքում հայտնաբերվել են կյանքի համար վտանգավոր մեթանոլ և էթիլբութիրատ:
Ըստ քննիչների՝ թունավորվածները խմել են Սամարայի մարզում արտադրված «Միստր Սիդր» թեթև ալկոհոլային ըմպելիքը։ Ըմպելիքն արտադրող ձեռնարկատերը բերման է ենթարկվել։ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել անորակ ծառայություններ մատուցելու առնչությամբ:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են