Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Ի՞նչ պետք է աներ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 9-ի գիշերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ուղերձ հղեց բոլորին․ այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, տրամաբանությունը հուշում էր, որ Արցախի նախագահը, այդ երկրի ժողովրդի առաջնորդը պետք է պաշտպաներ իր բնակչությանը ու հուժկու, կոպիտ պատասխան տար իր երկիրը հանձնել փորձող Փաշինյանին։ Բայց ի՞նչ դատապարտում, ի՞նչ սպառնալիք․ լոլոներ, կենաց այն մասին, որ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:

Արայիկ Հարությունյանը Արցախի Նիկոլ Փաշինյանն է՝ ոչ միայն պաշտոնի իմաստով եմ ասում, այլ նաև վարքագծի, էության։ Ինչպես որ Նիկոլ Փաշինյանի գործողություններն են Արցախի նկատմամբ համարվում դավաճանական, այնպես էլ Արայիկ Հարությունյանինը։ Հլը Նիկոլ Փաշինյանը հանձնել է հող, որի հետ ոչ մի կապ չուներ, ո՛չ արյունակցական կապ ուներ, ո՛չ հոգեբանական կապ, ո՛չ էլ բարոյական ու ֆիզիակական կապ, ոչ մի վայրկյան չի պաշտպանել, վստահ եմ, չէր էլ պատրաստվում պաշտպանել, բացեք իր 90-ականների հոդվածները, նոր բան չկա։ Բայց այ Արայիկ Հարությունյանը ղարաբաղցի է, եղբայրը առաջին պատերազմում զոհվել է՝ պաշտպանելով իր հողը, Արայիկը իր եղբոր նաև արյան գնով անկախացել և պետություն էր դարձել, այդ երկրում Արայիկը նախագահ էր, տասնյակ տարի էլ պաշտոնյա է եղել, երկրի մեծ մասում բիզնեսներ ուներ։ Արայիկ Հարությունյանը Շուշիում երդում էր տվել, պաշտպանել իր երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Երդման միայն այդ հատվածը խախտել է 99 տոկոսով, մեծ-մեծ խոսեց, բայց տակից ոչ միայն չկարողացավ դուրս գալ, այլև ամեն բան արեց հակառակը։ Իմ կարծիքը չի միայն, շատերինն է։ 20 թվականի նոյեմբերի 10-ին գիտե՞ք որը պետք է լիներ նրա անելիքը․ երկու ճանապարհ ուներ՝ կամ ինքնասպան լիներ կամ հրաժարական տար՝ իրեն հանձնելով արդար դատաստանի։ Մյուս կողմից էլ, այդքանից հետո, որ մնացել էր, ենթադրվում էր, որ պետք է փոխեր իր գործունեությունը ամբողջապես։ Չարեց այդ բանը, մնաց ու իբր պաշտոնավարեց, բայց այս անգամ իր պաշտոնը իջեցնելով Արցախ մտած օգնությունները բաժանողի, հացի տալոնի պատասխանատուի ու բողոքի ալիքներն քնեցնելու գործին։ Ու Արցախում, որտեղ կան լիքը գեներալներ, ազատամարտիկներ, որդեկորույս ընտանիքներ, տունը կորցրած ընտանիքներ, նախկին նախագահներ, անվտանգության տարբեր ժամանակների քարտուղարներ ու այլ գործիչներ, նրան պատասխանատվության չկանչեցին։ Արայիկը Նիկոլին ուզում էր դուր գալ, նրա պես գոռում էր Արցախը Հայաստան է և վերջ։ Բա մի հատ էլ երեկ գոռայիր, Արայիկ։ Թե՞ էլ Նիկոլի դուրը չի գալիս, չես ասում։ Իսկ այն, ինչ ասում ես, համաձայնեցրե՞լ ես հետը, թե՞ արդեն գիտես ինչ խոսես, ինչը՝ ոչ։

Նախորդ տարվա ապրիլին, երբ Հայաստանում բողոքի ակցիաներ էին, Արայիկ Հարությունյանը կառավարության նիստ արեց, ասաց՝ Նիկոլի հետ հստակ պայմանաավորվել եմ, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում Արցախի իշխանության ու ժողովրդի հետ համաձայնեցնի։ Ու հանգստացրեց, թե՝ նստեք տեղներդ, Երևանում ներքաղաքական ակցիաներին տուրք չտաք, ոչ մի փաստաթուղթ էլ չեն քննարկում։ Արայիկ Հարությունյանը, իմ տեսանկյունից, Նիկոլի հետ հստակ պայմանավորվել է մեկ բան՝ ոնց դասավորեն, որ մնա Արցախի նախագահ, գոնե մինչև որպես պետություն Արցախի վերջը։ Իր բոլոր գործողությունները, իմ կարծիքով, ուղղված են եղել դրան անգամ պատերազմի ժամանակ։ Հիշենք, որ անգամ պատերազմի ժամանակ, երբ Հայաստանից գնացել էր երկրորդ նախագահը՝ իր օգնությունը բերելու պատերազմում, Արայիկ Հարությունյանը չէր համարձակվել հանդիպել՝ ասելով՝ որ հանդիպեմ, Նիկոլը գլուխս կպոկի վրայիցս։ Պատկերացնու՞մ եք, երկիրը պատերազմի մեջ է, սա մտածում է թե Նիկոլը վրան չջղայնանա ու էդ որակներով էլ ուզում էիք որ լիդեր լինի, մի բան էլ արդյունավե՞տ։

Ինձ հետաքրքրում է՝ էդ մարդը պատերազմի ժամանակ գոնե մտածե՞լ է, թե ինչ կարող է անել, որ վիճակ փրկի, թե միայն իր մասին է մտածել, որ վրան չջղայնանան։ Եթե Արայիկ Հարությունյանը իրոք ուզում էր երկիրը փրկել, ոչ թե իր աթոռը, գիտե՞ք ինչ պետք է աներ պատերազմի ժամանակ։ Փոքր երկիր ես, պատերազմ են սկսել քո դեմ, դու պատերազմից գլուխ չես հանում, Նիկոլը գլուխ չի հանում․ իրենց ոտքով Արցախ են եկել նախկին հաղթանակած նախագահը, գեներալներ, նախկին պատերազմի հաղթանակներ բերած, կռված լուրջ մարդիկ։ Հիմա կասեք, է հետո ինչ, նրանք ոչ մի լիազորություն չունեին, իսկ խորհուրդներ տալը միայն, քիչ է։ Ասեմ, իմ լրագրող հալիս, եթե ես լինեի ինչ կանեի։ Երկիրը լուրջ փորձության առաջ է կանգնած, պետք է արագ կողմնորոշվել, էքսպերիմենտ անելու իրավունքը չկա, առաջին բանը, կանեյի, կարծում եմ, պաշտպանական շրջաններից մեկի ղեկավար նշանակեի Ռոբերտ Քոչարյանին, մյուսինը՝ Բակո Սահակյանին, մյուսը՝ Սերժ Սարգսյանին, Յուրի Խաչատուրովին, Մովսես Հակոբյանին, Սեյրան Օհանյանին, Միքայել Հարությունյանին ու այսպես շարունակ, այդ հողն ու թուփը անգիր իմացող ու այդ երկրի համը իմացող մարդկանց։ Մի հատ ձեռքներդ դրեք սրտներիդ, խի է՞ս պատկերը կունենայի՞նք։ Պատերազմից վերադարձած բոլորը ասում էին, որ ռազմի դաշտում բարդակ էր, դիրքերում բարդակ էր, Ստեփանակերտում բարդակ էր, ՄՈԲ-ում բարդակ էր։ Ի՞նչ եք կարծում, Յուրի Խաչատուրովը կամ Քոչարյանը ղեկավարեին որևէ տեղ, բարդակ էր լինելո՞ւ, թե՞ դասալիք էր լինելու։ Միայն իրենց անձերով պայմանավորված՝ արդեն լուրջ տարբերություն կլիներ, առնվազը վերաբերմունքի մասով, էլ չասեմ կազմակերպվածության ու ռազմական օպերացիաների փորձի մասով։ Բայց ոչ, պատերազմի առաջին օրերից սկսած, խորհրդատուների շարքերում էին, Տիգրան Ավինյանը, Արարատ Միրզոյանը, Աննան Հակոբյան, էլ շատ եմ իմանում՝ Ալենը, Կարգին Հայկոն․ Նիկոլը ցանկ էր տվել, թե ով կարող է մտնել շտաբ, ով ոչ։ Հիմա կասեք, բայց ուրիշ իր մարդիկ չուներ էլ, իսկ այդ ում հիշատակում ես, ավելի շատ Նիկոլի քաղաքական հակառակորդներ էին։ Բայց հարց տամ, առաջին պատերազմի ժամանակ բոլորը իրար հետ լավ էի՞ն, որ Քոչարյանը ղեկավարում էր, Լևոն Տեր-Պետրոսյանից էր հարցնո՞ւմ ու՞մ որտեղ նշանակի պաշտպանական հրամանատար, թե՞ Լևոնին մեկ-մեկ էր ցույց տալիս ռազմական պլանները։

Պատերազմում հաղթելու փոխարեն Արայիկենք գիտե՞ք ինչ էին մտածում, ըստ երևույթին մտածում էին, թե եթե պատերազմը հաղթեն, դրանից հետո Քոչարյանը վլաստ կվերցնի Արցախում Արայիկի, հետո Հայաստանում Նիկոլի ձեռքից։ Ավելի լավ ա մենք պատերազմենք ինչ եղավ՝ եղավ, ջհանդամ։ Տենց չէ՞։ Արայիկ Հարությունյանը բացի իր բիզնեսից ու իշխանությունից ինչի՞ մասին էր մտածում։ Ես վստահ եմ, որ վաղը Նիկոլը հանձնի Արցախը, Արայիկ Հարությունյանը պայքարելու է Ղարաբաղում Ազերգազի ներկայացուցիչ նշանակվելու համար։

Հիմա Արայիկ Հարությունյանն ասում է Արցախի ճակատագիրը համայն հայությունը պետք է որոշի․ բա ինչի՞ դու ու Նիկոլը որոշեցիք, թե ամբողջ հայությունը ձեզ համար թնդանոթի միս էր, իսկ որոշողն էլ ինչքա՞ն ու ո՞նց դուք էիք։ Հիմա սա մտահոգ մարդկանց հրավիրում է աջակցելու, գլուխ գլխի տալու, մի բան անելու, բայց մտահոգ ելույթները ջնջում է Արցախի հեռուստատեսությունից։ Այսինքն մտահոգ մարդիկ ի՞նչ պետք է անեն, ըստ ձեզ, պետք ա քեզ ու Նիկոլին ողջունե՞ն։ Որը Նիկոլ է գովում, եթեր եք ստալիս, որը ոչ, հեռացնում եք։ Ներքին համերաշխությունից եք խոսում, ձեզ պես հողատուների հետ ո՞վ կարող է լինել համերաշխ։ Հենց էս պահին, երբ ամենածանր վիճակում են ու դժոխք ա սպասվում, Արայիկ Հարությունյանը մտածում է իր դիրքը պահելու մասին, սահմանափակումներ ա անում, որ ոչ մեկ հրաժարական չպահանջի։ Ասում է կառչած չեմ նախագահի պաշտոնից, ըհը, բա էլ ինչի մասին ես դու՛ մտահոգվում։

Ցավը Արայիկ Հարությունյանի էս պահվածքը չէ, կրկնում եմ նա մի Նիկոլ ա Արցախի գլխին, ցավն այն է, որ անգամ էս ելույթից հետո էնտեղ համերաշխ են իր հետ։ Արցախում լիքը հայտնի դեմքեր կան, գեներալներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ, էդ երկիրը արյունով ազատագրած մարդիկ, պահած-շենացրած մարդիկ․ դուք Արայիկի հետ համաձա՞յն եք, Նիկոլի աշխատողի հետ համամի՞տ եք։ Նա կարողանում է ձեր մեջ ման գալ, հանդիպումներ անել, վրեքներդ մատ թափ տալ, սահմանափակումներ անել։ Էդ ո՞նց է կարողանում, Նիկոլը Հայաստանում չի կարողանում ազատ ֆռֆռա, թիկնապահով ու զորքով է զուգարան գնում, Արայիկը էդտեղ հանգիստ ֆռֆռում ա, ու դուք դիրքորոշում եք պահանջում Հայաստանի ժողովրդի՞ց։ Մեկը չկա՞ դուրս գա փողոց ու ոչ թե հրաժարականը պահանջի, այլ կաբինետից դուրս հանի մեկընդմիշտ։

Կարճ ասած՝ այս լուսանկարն Արայիկ Հարությունյանն արեց էն ժամանակ, երբ թշնամին մոտենում էր Ստեփանակերտին։ Ինքը միայն իրեն բնորոշ երջանիկ դեմքով կոֆե էր խմում ինչ-որ տեղ, որը կից գրառմամբ նշված էր, թե պոստերում են։ Արայիկ Հարությունյանը կոֆե է խմում մինչև հիմա, որովհետև կարողանում է։ Նա կուշտ է, ֆինանսապես բավարարված է, վաղը հանձնեն Հայրենիքը, ընտանիքով կգաղթի մի երկիր կապրի, բայց հենց էս պահին գրվում է պատմություն էն մասին, որ հայկական երկրորդ պետության ղեկավար Արայիկ Հարությունյանի օրոք Արցախը հանձնվեց թշնամուն։ Ինչ ուզում են անեն, ով ուզում է ինչ ասի, նույն պատմությունից գրվում է նաև Նիկոլի համար․ սա խարան է նրանց ճակատին, սերնդե-սերունդ։ Էս պարտությունը չկանխող ժողովրդի ճակատին էլ խարան կա։

yerevan.today