Կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում. Հստակ գծեր են սահմանվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական դադարից հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանգստյան օրերին Փաշինյանին ուղղված հասցեական քննադատությամբ հանդես եկավ՝ մի բան, որը չէր անում պաշտոնավարման վերջին շրջանում եւ պաշտոնանկությունից հետո։ Նա Արցախի Հակոբավանքից ուղիղ եթերում անդրադարձավ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ վերջին շրջանի մի քանի հայտարարություններին, ապա դիմեց Փաշինյանին. «Դուք վտանգավոր բան եք անում»։
Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդանյանի եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական որոշ ուժերի միասնությամբ ձեւավորված ճակատում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, եւ այդ քննարկումների ժամանակ էլ որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում՝ չտրվելով վերջիններիս սադրանք-մեղադրանքներին, թե Հայաստանի փողերով են Արցախը պահում։ Որոշ տեղեկություններով՝ Վարդանյանն առաջիկա օրերին՝ գուցե մայիսի 24-25-ին, Անվտանգության խորհրդին ու նախագահին ներկայացրած՝ ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կներկայացնի հանրությանը՝ փորձելով հանրային ճնշման ճանապարհով հասնել դրա իրագործմանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից