Իրանի ԱԳՆ-ն քննադատել է G7-ի ղեկավարների հայտարարությունում երկրի հասցեին նշված մեղադրանքները
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին քննադատել է G7-ի առաջնորդների վերջնական հայտարարությունը, որը, նրա խոսքով, անհիմն մեղադրանքներ է պարունակում իսլամական հանրապետության հասցեին։ Այս մասին ասված է երկուշաբթի Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ, իսկ միջուկային զենքը տեղ չունի մեր ռազմական դոկտրինում»,- ասել է Քանանին։ «Իրանը միշտ հետեւել է իր միջազգային պարտավորություններին եւ վճռական է շարունակելու իր կառուցողական համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ»,- հավելել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ, Արեւմուտքի պնդումներին հակառակ, Իրանը «երբեք Ռուսաստանին անօդաչու սարքեր չի տրամադրել» եւ շարունակում է հանդես գալ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման օգտին։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ իրանական կողմը միշտ ջանքեր է գործադրել Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգության ապահովման համար։
G7-ի առաջնորդները, շաբաթ օրը Հիրոսիմայի գագաթաժողովի ավարտից մեկ օր առաջ հրապարակված համատեղ հայտարարության մեջ ընդգծել են իրենց նպատակը՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել եւ մտահոգություն հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, «համոզիչ քաղաքացիական հիմնավորում չունի»։ Բացի այդ, G7-ի առաջնորդները կոչ են արել Իրանին հրաժարվել ուկրաինական ճգնաժամի համատեքստում Ռուսաստանին տրամադրվող աջակցությունից եւ դադարեցնել Մերձավոր Արեւելքում նավագնացության համար սպառնալիքի ստեղծումը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը