Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

2021-ին ասում էիք՝ «անջատում հանուն փրկության». չի ստացվո՞ւմ, որ անկեղծ չեք այն 680 հազարի հանդեպ. հարց՝ Փաշինյանին

Ցանկացած պահի ինչ ասում եմ՝ ես լիարժեք անկեղծ եմ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողը դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց. «Դուք հայտարարում էիք, որ գուցե իմ մեղավորությունը եղել է այն, որ մինչեւ պատերազմը չեմ ասել, որ սա վերջացած խաղ է, ոչինչ անել չեմ կարող: Այս առումով դուք զղջում եք եւ կարծում եք, որ ճիշտը անկեղծ ասելն էր, սակայն 2020-ի պատերազմից հետո 2021-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ առաջ էիք քաշում «փրկություն հանուն փրկության» բանաձեւը, նշում էիք, որ Հադրութը եւ Շուշին օկուպացված է, եւ չէիք ասում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու որեւէ հնարավորություն չունի, ինչն ասում եք հիմա: Չի՞ ստացվում, որ նորից անկեղծ չեք այն 680 հազար քաղաքացիների հանդեպ, որոնք ընտրել ենք ձեզ՝ ակնկալելով Արցախի հարցի հայանպաստ լուծում»:

Ի պատասխան վարչապետը հայտարարեց. «Ես իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ հիշում մի դրվագ, մի նախադասություն, որն ասելու ժամանակ անկեղծ չեմ եղել: Այդ նախադասությունների մի մասը կարող էր լինել չափից ավելի էմոցիոնալ, պարունակել տվյալներ, որոնք հետ պարզվեին, որ մի քիչ պլուս-մինուս կա, բայց մինեւ այս պահը չկա մի նախադասություն, որի դեպքում լիարժեք անկեղծ չեմ եղել: Մեր հրապարակային ելույթներում ոչ մի թակարդ ու ոչ մի կեղծիք չկա:

2022-ի ապրիլին հանդես եմ եկել ելույթով, որից հետո ընդդիմությունը մեկնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու քաղաքական պայքար եւ հանրությունից աջակցություն չի ստացել:

Նախ ես 2021-ի ԱԺ ընտրություններից հետո հանդես եմ եկել հայտարարությամբ եւ ասել եմ, որ 2021-ի քարոզարշավը շատ ակտիվ քարոզարշավ է ստացվել եւ սովորաբար այնպես է լինում, որ քաղաքական ուժերը ասողի դերում են լինում, իսկ հանրությունը՝ լսողի: 2021-ի ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ քաղաքացիները հավասար ասողի դերում էին, համենայնդեպս, իմ բոլոր շփումներում ես դա տեսել եմ: Խաղաղության օրակարգը ձեւավորվել է այդ շփումների ընթացքում: Մաջորդը, մենք այն, ինչ այսօր ասում ենք, ասում ենք մեր նախընտրական խոստումների հետեւից գնալու արդյունքում, դրանց իրագործման մեր պատկերացրած ճանապարհով գնալու արդյունքում:

Ասում եք՝ «անջատում հանուն փրկության»: Անջատում ումի՞ց: Այսինքն մեր խնդիրը միշտ եղել է դա, որ երբ արձանագրել ենք ճշմարտության կամ բանաձեւի մի հատվածը միայն: Հիմա անջատում ումի՞ց: Եթե որեւէ բանաձեւ մենք արհամարհած լինեինք, մենք այս հարցերի գենետիկ կամ բջջային մակարդակով հասնելու անհրաժեշտությունը չէինք ունենա, կմնայինք կարգախոսների մակարդակում: Մենք գնացել ենք այդ կարգախոսների հետեւից եւ արձանագրել ենք իրողություններ, նրբություններ, որոնց մասին խոսում ենք: Մենք հիմա վերանայում ենք նաեւ մեր անցած ճանապարհը, թե ինչը պետք է այլ կերպ անեինք, որ գուցե չենք արել: Դրանում էլ համոզված չենք: Բայց խնդիրն այն է, որ մենք շատ կարեւոր ենք համարում քաղաքացու, ժողովրդի հետ զրույցը եւ դրանում մաքսիմալ անկեղծ ենք»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա կոչ արեց համեմատել աշխարհաքաղաքական իրավիճակը 2021-ի հունիսին եւ այսօր. « Միջազգայնորեն տարածքային ամբողջականության սկզբունքը դարձել է միջազգային հարաբերությունների 1-10-րդ սկզբունքը, դրանից հետո նոր մյուսները հերթով շարվում են: Չնայած այնպես չէ, որ նախկինում էլ հարաբերակցությունն այդպիսին չի եղել:

Ես ինքնորոշմանն անդրադարձել եմ, ինքնորոշում որտեղի՞ց: Ես նաեւ խոսել եմ 1990-ականների հայեցակարգի մասին, նաեւ 2007-ին մադրիդյան սկզբունքներով արձանագրված հայեցակարգի մասին: 2007-ին, օրինակ, խելացի կամ գուցե խորամանկ կլիներ, կանգնել եւ բանակցային փաթեթը կարդալ: Բայց դա կլիներ միջազգային սկանդալ եւ բանակցությունների ավարտ, որովհետեւ կնշանակեր, որ բանակցությունների ամբողջ բովանդակությունը բացահայտված է եւ այդ փաստի բերումով դա կդառնար ձգան պատերազմի համար:

Բայց նաեւ կա սոցիալ-հոգեբանական ու բարոյական կողմը: 2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից: Ի՞նչ պետք է անեինք, որ իրադարձություններն ընթանային շատ կանխատեսելի տրամաբանությամբ: Ասենք, օրինակ, պատերազմը բացառելու տրամաբանությամբ, պետք է այդ տեսլականից հրաժարվեինք: Ես եւ մենք չէինք կարող դա անել, որովհետեւ դա առնվազն նշանակում էր արձանագրել մ,ի քանի տասնամյակ ՀՀ ժողովրդի կրած զոհողությունների անիմաստությունը: Գուցե պետական գործչի պարտքն էր գալ ու դա ասել: Բայց պետական գործիչը պետք է ներքին համոզմունք ունենար, որ դա է ճիշտը»,-ասաց Փաշինյանը: