ՀՀ մեկ մմ տարածքի փոփոխության դեպքում հարցը պետք է դրվի հանրաքվեի. սահմանադրագետը՝ «անկլավների» մասին
Ալմա-Աթայի հռչակագրի վրա հղում անելով Նիկոլ Փաշինյանը երկու նպատակ էր հետապնդում. մի նպատակը Միշելը հստակ ասաց, երկրորդը անկլավների խնդիրն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
«Եթե Հայաստանն ասում է, որ ՀՀ տարածքը պետք է լինի 29 800 քառակուսի կմ է, դրանով ընդունում է, որ այդ անկլավները ադրբեջանական տարածքներ են եւ ի վերջո, պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ մենք գիտենք, որ առնվազն երկու անկլավ ռազմավարական նշանակություն ունեն, եւ եթե մենք վերահսկողություն չենք ունենալու Տիգրանաշենի եւ Ոսկեպարի նկատմամբ, մենք ըստ էության, զրկվելու ենք Վրաստան եւ Իրան ռազմավարական ճանապարհներից: Եթե այդտեղ լինելու է ադրբեջանական վերահսկողություն, մեր շուրջ օղակն ավելի է սեղմվելու»,-հայտարարեց Սահմանադրագետը:
Նա ընդգծեց, որ այդ տարածքները Հայաստանի տարածք են եւ Հայաստանը չպետք է հիմք ընդուներ այն, ինչ եղել է ԽՍՀՄ ժամանակ: «Փաշինյանը դա արեց, որովհետեւ իր համար ազգային շահեր գոյություն չունեն, իր խնդիրը իր սեփական աթոռը պաշտպանելն է:
Սահմանադրությունը բավականին բարդ մեխանիզմներ է նախատեսում տարածքի փոփոխության հետ կապված: Հայաստանի ցանկացած մեկ միլիմետր տարածքի փոփոխման դեպքում Սահմանադրությունը նախատեսում է, որ պետք է լինի հանրաքվե: Բայց ես համոզված եմ, որ իշխանությունները խույս են տալու նման հնարավորությունից եւ փորձելու են ծածկադմփողցող այդ խնդիրները լուծել»,-ասաց Վարդան Պողոսյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը