K-pop NewJeans խումբը Գինեսի ռեկորդ է գրանցել՝ Spotify-ում հավաքելով 1 միլիարդ լսում
K-pop NewJeans խումբը Գինեսի ռեկորդ է գրանցել՝ Spotify-ում հասնելով 1 միլիարդ լսումի: Նախկինում ռեկորդը պատկանում էր BTS-ի Չոնգուկին եւ BLACKPINK-ի Լիսային։
Հինգ հոգուց բաղկացած աղջիկների խմբին 219 օր է պահանջվել հսկայական թվին հասնելու համար:
Չոնգուկը վերջին արտիստն էր, ով սահմանեց ռեկորդը՝ 409 օրում հասնելով 1 միլիարդ լսումի։ Այս արդյունքը գրանցվել էր 2023 թվականի մարտի 27-ին: Լիսան նշաձողին հասել էր 2022 թ-ի հոկտեմբերի 26-ին՝ 411 օրվա ընթացքում:
Որպես համեմատություն նշենք, որ Մայլի Սայրուսի «Flowers»-ը՝ նրա «Endless Summer Vacation» ալբոմի առաջատար սինգլը, հունվարի 12-ին՝ թողարկումից ընդամենը 112 օրվա ընթացքում, հատել էր մեկ միլիարդի շեմը: Բայց չմոռանանք, որ Սայրուսը ձայնագրում է իր ութերորդ ալբոմը եւ 2006 թվականից ելույթ է ունենում միջազգային երաժշտական ասպարեզում։ Իսկ NewJeans-ը դեռ պետք է թողարկի իր դեբյուտային ալբոմը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին