Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն․ Պեսկով
Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է interfax.ru-ն:
«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը, համապատասխանաբար, առայսօր այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ «ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, կարելի է ողջունել»․ «Բայց մենք նաև գիտենք, որ կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում խոսքը առաջինի մասին է»,- ասել է Պեսկովը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են