«Ես ապրիլի 30-ին եմ գնացել Գորիս, հայկական կողմի երաշխավորությամբ». ադրբեջանական անցակետն անցած Մեծ Շենի բնակիչ
Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի փակվելու հետեւանքով երկկողմանի շրջափակման մեջ հայտնված Մեծ Շեն գյուղի բնակիչ Գեղամ Հարությունյանը այն քաղաքացիներից է, որն անցել է ադրբեջանական անցակետով:
NEWS.am-ի հետ զրույցում բնակիչը պատմեց, որ ապրիլի 30-ին է Սյունիքի մարզի Գորիս քաղաք գնացել սնունդ եւ անասնական կեր գնելու համար, որովհետեւ իր ունեցած պաշարներն արդեն սպառման եզրին էին:
Գեղամ Հարությունյանի խոսքով՝ ինքը հայկական կողմի երաշխավորությամբ է մեկնել Գորիս իր մեքենայով:
«Ես ռուսական կողմին չեմ դիմել, հայկական կողմին եմ դիմել, իրենց երաշխավորությամբ եմ գնացել»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Նշենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը ապրիլի 30-ին հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած դեպքում երեւում են շրջափակման մեջ հայտնված գյուղերի բնակիչները, որոնք մնացել էին Գորիսում եւ վերադառնում էին ռուս խաղաղապահների աջակցությամբ:
«Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շահարկվող դեպքին, ապա այդ անձինք երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչներ են, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում ու ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադառնում էին իրենց բնակավայր, եւ իրենց համար էլ անակնկալ կերպով կանգնեցվել են ադրբեջանցի ծառայողների կողմից»,- նշված էր հայտարարությունում:
«Անցակետում անձնագիրս եւ մեքենայիս հետ կապված փաստաթղթերն են ստուգել, հարցրել են՝ ինչ նպատակով էի եկել, ուր եմ գնում»,- պատմեց Գեղամ Հարությունյանը:
Բնակչի խոսքով՝ ադրբեջանական անցակետում մոտ հինգ րոպե է մնացել: Անցակետում մոտ տասն ադբեջանցի է եղել, որոնց հետ ռուսերեն է շփվել՝ թեպետ ադրբեջաներենի էլ է տիրապետում:
Նրա խոսքով՝ ադրբեջանցիներն իր ապրանքները չեն բացել, բայց ստուգել են սկանավորող սարքով:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում