Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Արցախի շուրջ օղակը գնալով սեղմվում է, եւ Արցախը կանգնած է լինել-չլինելու խնդրի առջեւ, սակայն պետական որոշ այրեր կարծում են, որ ստեղծված իրավիճակի մասին կարծիք հայտնելը կնշանակի խառնվել քաղաքականությանը։
Երեկ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին վրդովվեցրեց մեր զանգը: Նա ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում, գրավոր հարցերի մասին էլ ասաց․ «Դուք տեսնում եք, որ ես քաղաքական դաշտում չկամ, հիմա ի՞նչ` ուզում եք դո՞ւք լինեք առաջինը»։
Դիտարկմանը, որ Արցախի գոյության հարցն է դրված, դա չի ենթադրում քաղաքականության մեջ լինել, ասաց․ «Հիմա դուք հարցաքննելո՞ւ եք ինձ, ես չեմ հասկանում։ Սա անընդունելի է, երբ անծանոթ լրագրող զանգում է, դուք որտեղի՞ց գիտեք իմ համարը»: Ինչո՞ւ` պետական գաղտնի՞ք է։ «Հա, իմ համարը պետական գաղտնիք է, ես չեմ սիրում, երբ անծանոթ մարդիկ ինձ զանգում եւ հարցեր են տալիս ․․․ Նախագահներ ունեք, վարչապետներ ունեք` զանգեք, իրենց Արցախի մասին հարցրեք... Զանգեք Արցախի իշխանություններին։ Այն, ինչ ես անում եմ, չեմ ուզում հանրայնացնել։ Աշխատում ենք այստեղ, փորձում ենք մի բան փոխել, բայց ես չէի ուզենա մեկնաբանություններ տալ այդ հարցերի շուրջ»։ Հասկանալի է, որ այս մարդկանց համար առավել կարեւոր է իրենց կուտակած ահռելի ունեցվածքը, որը չեն ուզում հարվածի տակ դնել` գործող իշխանությունների հասցեին քաղաքական հայտարարություններ անելով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից