Ի՞նչ սպասել բանակցություններից
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական խաղաղապահների հրամանատար, գեներալ մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ երեկ շարունակվել են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները, չնայած նա շուտով մեկնելու է Արցախից: Ռուսներն առանձին բանակցել են ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ արցախյան կողմի հետ, սակայն 3-րդ օրն է՝ որեւէ արդյունք չկա։ Հակառակը՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում երեկ տեղադրել է մի ցուցանակ․ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:
Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ադրբեջանը կիրակի օրը փակեց Լաչինի միջանցքը ճիշտ այն մասում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, եւ նրանք չկանխեցին ադրբեջանական բեռնատարներով եւ ռազմական մեքենաներով Հակարի կամրջի փակումը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, թե անընդունելի է Լաչինի միջանցքի ռեժիմի փոփոխությունը։
Արցախում վստահ են, որ ադրբեջանցիները չեն հրաժարվելու անցակետի գաղափարից: Միակ բանը, որին կփորձեն հասնել ռուսները, որ անցակետում տեղակայվեն ոչ միայն ադրբեջանցիներ, այլեւ ռուս խաղաղապահներ՝ լինի համատեղ տեղակայում։ Նշենք, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Լաչինում անցակետի տեղադրումն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, եւ Պրահայում ու Սոչիում Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում