Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի. Մետաքսե Հակոբյան
Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Կասկածից վեր է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած քպ-ական չհայ հանցագործ խմբակի անդամներին միավորում է Արցախի ու այստեղ ապրող ՀԱՅԵՐԻ նկատմամբ ատելությունը: Նրանցից յուրաքանչյուրը, ադրբեջան-քպ համատեղ սցենարում, դերակատարություն ունի: Նրանցից ամենակատաղի հայատյացը արսենյան գուրգենն է: ՀՀ ԱԺ ամբիոնից փրփրած բերանով, մատ էր թափ տալիս Արցախի վրա. թե բա պարապ նստել եք, մենք ձեր անվտանգությունն ենք ապահովում: Սա ասում է հազարավոր ՀԱՅ երիտասարդներով, առանց աչքը թարթելու, երկնային բանակը համալրածը: Սա ասում է Արցախն ու Հայաստանի մի մասը հանձնածը: Սա ասում է 120000 հայերի շրջափակման մեղավորը...Վերջում էլ կնիք դնում, թե բա հայերի տունը, պետությունը Հայաստանն է ու իրենք «պայքարելու» և «շենացնելու» են «իրենց» երկիրը: Հ.Գ., քպ-ականը ՀՀ թիվ մեկ ամբիոնից իրենց իսկ կողմից պետական դավաճանության մասին հայտարարություն է անում իսկ Արցախի իշխանությունները բամբակը ականջներում, աչքերը փակած, աթոռներին կառչած, լուռ հեզությամբ, մասնակցում են Արցախի ոչնչացմանը...»,- գրել է նա:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում