Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից

Երևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Դուք պարտության առաջնորդն եք․ Ձերը հանձնվողի խաղաղությունն է․ Գալստյանը՝ Փաշինյանին

Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը նշեց․

«Սիրելի հայրենակիցներ,

Այս իրականության մեջ, երբ շարունակվում է Հայաստանի օկուպացիան, երբ կորուստներն ամենօրյա են՝ մարդկային կյանքերի և նույնքան էլ թանկ՝ հայրենիքի տեսքով, երբ Հայաստանի ինքնիշխանությունը երբեք այսքան խոցված չի եղել և նրա ապագան այսքան հարցականի տակ, կատարողական բառը մի տեսակ կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում։

Նախանձել կարելի է այն մարդու ինքնավստահությանը, ով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում այսպիսի հաստատումներ է ամրագրել․

«2022 թ․ եղել է լայնածավալ բարեփոխումների տարի: ՀՀ կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերներին լայնածավալ բարեփոխումներով, պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ արձագանքելու քաղաքականություն»:

Ավելին՝ պարզվում է «շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, բնապահպանության, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում»:

Ոչ, սա կատակ չէ, այլ՝ ուղիղ մեջբերում զեկույցից։

Իսկ իրականությունը բոլորովին այլ է․

Freedom House-ի զեկույցի համաձայն Հայաստանը 55 միավորով, ինչպես և նախկինների ժամանակ, շարունակում է մնալ «մասնակի ազատ» երկիր։

Արձանագրվել են լրագրողների նկատմամբ 20-ից ավել բռնության դեպքեր, բողոքի ակցիաների ժամանակ բռնությունների են ենթարկվել հասարակական գործիչներ, քաղաքացիներ և լրագրողներ։

2022-ին քաղաքական նկատառումներով կալանավորվել, ձերբակալվել և խոշտանգվել են ՀՀ տասյնակ այլախոհ և ընդդիմադիր քաղաքացիներ, հրապարակայնորեն անհամաչափ ուժ է կիրառվել ՀՀ պատգամավորների, զոհվածների ծնողների նկատմամբ, բայց այդպես էլ ոչ մի ոստիկան խոշտանգման կամ սուտ ցուցմունքի հիմքով չի կալանավորվել։

ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների մասին 2022-ի զեկույցը նույնպես առանձնացրել է՝ «անվտանգության աշխատակիցների կողմից խոշտանգումները, բանտային ծանր պայմանները, կամայական ձերբակալություններն ու կալանավորումները, դատական համակարգի անկախության հետ կապված լուրջ խնդիրները, խոսքի ազատության սահմանափակումը, քաղհասարակության գործիչների նկատմամբ սպառնալիքները։ Զեկույցը շեշտում է, որ դատական համակարգում առկա է համակարգային կոռուպցիան, իսկ ոստիկանական բաժանմունքներում շարունակական են խոշտանգումների մասին հաղորդումները”։

Նախկին իրավապաշտպան և ակտիվիստ ՔՊ-ական պատգամավորներին ուզում եմ հարցնել՝ ձեզանից քանիսը գնաց ոստիկանական բաժանմունքներ կամ քրեակատարողական հիմնարկներ՝ պարզապես տեսնելու ձերբակալված ՀՀ քաղաքացիներին, պաշտպանելու նրանց իրավունքները։ Ասեմ, որ բացարձակապես չկիսելով մարտի մեկի դեպքերի առիթով ձերբակալվածների գաղափարական արժեքները, նաև հստակ տեսնելով սադրանքների ողջ սցենարը, պարզապես իրավունքի կոնտեքստում այցելել եմ ձեր թիմակիցներին, իմ և իմ գործընկերների երաշխավորությամբ ոմանք ազատության մեջ են հայտնվել։

Իսկ դուք մնացիք անդրդվելի անգամ Արմեն Գրիգորյանի խոշտանգումից հետո․․․

Կարծեմ ձեզանից ոմանք բնապահպան էին, Մաշտոցի պուրակի, Թռչկանի, Ամուլսարի համար էին պայքարում, իսկ ես ու Վահան Հովհաննիսյանը ոստիկանական բաժիններից ձեզ դուրս էինք բերում, նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկում կազմակերպում։ Հիմա դուք լուռ եք․ Երևանի ծառերի ջարդը, Հրապարակի վանդալիզմը, կամ Ամուլսարը ձեզ չեն հետաքրքրում․․․

ԱՄՆ-ում առանձնատների առջև այսպիսի նախանձելի մի գրառում աչքովս ընկավ՝ «Մենք աղոթում ենք մեր ոստիկանների համար և հարկեր վճարում»։ Հա, մենք էլ ենք հարկեր վճարում և հակառակը չենք աղոթում, մեր հարկերը պարգրավճարներ են դառնում, բայց չգիտես ինչու մեր ոստիկանի մահակը խաղաղ ցուցարարի գլխին է իջնում, Կապանում ազատորեն զվռնող և հայ սպանող թուրք լամուկներին քաղաքացիներն են վնասազերծում, իսկ անբավարար կրթությամբ պարեկները պարզապես փորձանք են դարձել։

Ո՞վ պետք է պետական մարմինների ապօրինություններից պաշտպանի ՀՀ քաղաքացուն, նրա ազատություններն ու իրավունքները։ Ընտրովի արդարադատություն իրականացնող ու երկրում ոստիկանապետությունը քաջալերող դատախազությո՞ւնը։ Իհարկե՝ ոչ։

Ո՞վ պիտի պաշտպանի սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցներին, երբ թշնամին արդեն լուսամուտից է նրանց տները մտնում և հպարտանում ՀՀ տարածքում տեղադրվող հենակետերով։

«Ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, ժողովրդավարության բաստիոն էլ կառուցված» հայտարարում եք դուք։ Դուք եկաք «քաղաքացիական վրեժի, ընդդիմադիրներին լռեցնելու և դուբինկեքի տակ թողնելու կոչերով»։ Այդպես շարունակում եք․․․

Ես խոսում եմ և համոզված չեմ, որ այս դահլիճում նստած ժողովրդավարության ճարտարապետներից մեկը թքելու գայթակղություն չի ունենա, մյուսը՝ լեզու կտրելու, կամ ձախ ամֆիթատրոնից խանդավառ գլատիատորների/աշխուժակների/ եռյակը չի իջնի արենա։

Freedom House-ն արձանագրել է նաև, որ «Օրենսդրական փոփոխության արդյունքում իշխանությունն իրավունք ստացավ պետական բուհերի կառավարման խորհուրդներում «մարդ նշանակել», որպեսզի ռեկտորների ընտրության հարցում ունենա որոշիչ ազդեցություն»: Բուհերը ապաքաղաքականացնելու խոստումով եկած իշխանությունը բառիս բուն իմաստով զավթեց բուհական խորհուրդները՝ Ավինյան, Խաչատրյան, Պապիկյան, Համբարձումյան։

Ընթացքի մեջ է Բրյուսով օպերացիան։ Ուսանողության և դասախոսների ընդվզման արդյունքում կասեցվեց Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից անհասկանալի մի խառնարան ստանալու իշխանությունների ծրագիրը։ Պոստ ֆակտում Դումանյանը խոստովանեց, որ տվյալ բուհերի միացման հիմնավորում գոյություն չունի։

Հակառակ ամեն տեսակի ճնշումների՝ Բրյուսովի ռեկտոր ընտրվեց իշխանության անցանկալի թեկնածուն։ Այս ձախողված օպերացիան թանկ նստեց խորհրդի նախագահ փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի և նախարար Դումանյանի վրա։ Նրանք ազատվեցին աշխատանքից, ընտրությունների արդյունքներն չստորագրվեց, և նվազագույն ձայներ ստացած իշխանահաճո թեկնածուն նշանակվեց պաշտոնակատար։

Ես առանձնապես զարմացած չեմ, սա ամենաթողության շղթայի օղակներից մեկն է ընդամենը։

Խոսում եք Ակադեմիական քաղաքի, բուհական և գիտական համակարգերի արդիականացման մասին, գրեթե իբրև անշրջելի իրողություն մատուցում հասարակությանը։

Նոյեմբերին վարչապետի հրամանով, Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ ստեղծվել է բուհական ուղղությունների ցանկը և բովանդակությունը մշակող աշխատանքային խումբ, որը մինչև 2022 թ․ նոյեմբերի 30-ը պետք է ներկայացներ համակարգի արդիականացման վերաբերյալ վերլուծություն՝ ներառելով ակադեմիական քաղաքում բուհերի տեղակայման և միավորվող գիտահետազոտական ինստիտուտների վերաբերյալ առաջարկություններ։

Փորձեցի այն ստանալ նախարարությունից։ Տեղեկանքը կա, բայց այս փուլում չի նախատեսվում հրապարակել, այսպիսին էր նախարարի պատասխանը։ Կառավարությունից խոստացան, որ առձեռն կփոխանցեն, բայց այդպես էլ չփոխանցեցին․․

Որովհետև՝ պարզապես չկա ընթացիկ վիճակի հանգամանալից վերլուծություն, գնահատական, ռազմավարական պլանավորում․․․ հետևաբար չակերտավոր ծրագրերն էլ անչափելի խոստումներ են, որոնց պակասը այս հինգ տարիների ընթացքում չի եղել գրեթե բոլոր ոլորտներում։ Իսկ իրականում՝ առանց լուրջ հիմնավորումների և ուսունասիությունների, գաղտնիության ռեժիմում, նաև ոչ պրոֆեսիոնալների ձեռքով վերաձևվվում և կազմաքանդվում է Հայաստանի կրթական և գիտական համակարգը, տասնամյակների մեր ազգային հարստությունը։

Մեր հասարակության թիվ մեկ խնդիրն անվտանգային խնդիրն է: Աշխարհաքաղաքական այս ծանր միջավայրում մեր նվաստացումները, գոյաբանական մարտահրավերները, արժեքային և բարոյական անկումները հաղթահարելու ռեալ ճանապարհները նաև կրթությունն ու մշակույթն են։

Մեր թշնամի պետության ղեկավարը թուրքալեզու պետությունների գագաթաժողովում հայտարարեց, որ իրենք հաղթեցին, որովհետև հայրենասերներ էին դաստիարակում։

Մեր ԿԳՄՍ նախարարը հայտարարում է․ «Հայրենասիրության կոնցեպցիան փուչիկ է և վտանգավոր գաղափար»։

Հենց այս ապազգային, օտարահաճ համոզումներով հանրակրթական չափորոշիչներում վերաձևվվեցին մեր ժառանգության և պատմության կարևորագույն դրվագներ։

Եվ որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ «ԳՈՅ» թատրոնը չի փակվում Գարեգին Նժդեհ բեմադրելու համար։

Այս իրականության մեջ անհնար է ակնկալել, որ քաղաքականություն մշակող պետական պաշտոնյաների ընկալումներում կկարողանանք սերմանել ազգային մշակույթի և հայրենասիրական կրթության ռազմավարական պոտենցիալի գիտակցումը։

Արցախի ինքնորոշման իրավունքի խոստումով իշխանության եկած վարչակարգը հրապարակայնորեն խոստովանում է, որ «խաղաղության» գործընթացը ձախողված է, այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում»։

Պրն, Փաշինյան, լսում էի հայրենիքի, պետության և խաղաղության մասին ձեր անհստակ և վտանգավոր մտածումները․ ավելի ճիշտ՝ ինքնաարդարացումի պատկերացումները։

Պատերազմ, թե խաղաղություն ընտրանքն այլընտրանք չունի, բայց ունի գին․ առանց հաղթանակի և ուժի խաղաղությունն չի լինում։ Դուք պարտության առաջնորդն եք։ Ձեր խաղաղությունը վերջնագրի և հանձնվողի խաղաղությունն է։ Դուք հորդորում եք հրաժարվել հայրենիքի երազանքից։

Մի կողմ թողնելով ընտրողների ընդհանուր թվի ընդամենը 26%-ի շահարկումը, երբևէ ձեզ հարց տվել ե՞ք.

Արդյոք դուք ունեք մեր բոլորի, Արցախցու համար և անունից որոշումներ կայացնելու կարողություն և մեր պետականության գոյությունը ճակատագիրը խավարի դատապարտելու իրավունք։

Մի օր հաստատ հանդիպելու եք ճակատագրին ու այս հարցերի պատասխանները շատ ցավոտ են լինելու։

Ո՞վ, եթե ոչ դուք պետք է պատասխան տաք այս կործանված խոստումների, մեր հավաքական իրավունքներին տեր կանգնելու կամքի բացակայության համար, իրականում հայրենազրկումի քաղաքականություն համար»։