Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համար Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը «Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր Իսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմը Կաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցել Այնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու է Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասինԿիևյան կամուրջի հիմնանորոգման տեմպը լավն է, վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի. քաղաքապետՔննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈրտեղ մանկապարտեզային խնդիրը ամենասուրն էր, լուծումները տվել ենք. Տիգրան ԱվինյանՄեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. ԱվինյանՆոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

ՀՀ-ի և Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց. Դասե՞ր եք տալիս. Թովմասյան

Քննարկում ենք ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած երկրի կառավարության բյուջեի կատաման արդյունքների մասին զեկույցը. Ես ստիպված եմ թվարկել մի շարք իրողություններ, որոնք իմատազրկում են ընդհանրապես ժողովրդավարություն բառը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ. «Ես էլ պիտի ԱՄՆ պետդեպի զեկույցին անդրադառնամ որոշ արձանագրումներով: Այն, որ Հայաստանում խոշտանգումներ անվտանգության ուժերի կողմից եղել են, դա փաստ է, նշանակալի խնդիրներ դատական անկախության հետ, որոնք զուգակցվում են կամայական եւ ընտրովի կալանավորումներով, կամայական կամ ապօրինի միջամտությունները անձնական կյանքին, լուրջ ֆիզիկական ոտնձգություններ, ինչպես նաեւ ազատ խոսքի եւ մամուլի սահմանափակումներ: Զեկույցի մյուս պարբերությունում կրդում ենք՝ պայմանները որոշ ՔԿՀ-ներում ծանր են բնութագրվում եւ վատ սանիտրահիգիենիկ վիճակով, ոչ համարժեք բուժսպասարկմամբ եւ րեական ենթամշակույթի աստիճանակարգերի օղակների գերիշխող դիրքով: Այստեղ պետք է հիշեցնեմ, որ Կրթության փոխնախարարը 2021-ի սեպտեմբերին նախարարության անունից շնորհկալագիր հայտնեց այդ ենթամշակույթի կրող մի քանի քրեական գործերով անցնող Արտյոմ Հարությունովին:

Freedom house միջազգային հեղինակավոր կազմակերպությանը ցիտել եմ եւ ցիտելու եմ այն մասին, որ մայիսին Google-ի սպառնալիքների վերլուծության խումբը Հայաստանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի ընկերություններից մեկին հետ, որ ստեղծել են լրտեսական սարքեր եւ օգտագործել դրանք: Եվ դրանք օգտագործվել են թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին, մարդու իրավունքների գծով ակտիվիստներին, մի քանի երկրներում այդ թվում Հայաստանում:

2021-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել ՏԻՄ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչներին, այդ թվում տարբեր քաղաքների ավագանու անդամներին:

Իմ կողմից հավելեմ, որ այո, Հայաստանում կա քաղբանտարկյալ ի դեմս Մամիկոն Ասլանյանի, որի միակ հանցանքն այն է, որ ընտրվել է Վանաձորի քաղաքապետ եւ հրաժարվում է համագործակցել իշխանությունների հետ: Մնացած հիմնավորումները պարզապես պատճառաբանություններ են:

Freedom House-ը շարունակում է՝ միջզգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ՝ ներառյալ ձայներ գնելու առանձին միջադեպեր եւ վարչական ռեսուրսի չարաշահում:

Դարձյալ իմ կողմից պետք է հավելեմ, որ ընտրական իրավունքի հավասարության իրավունքի խախտում է խախտվում նաեւ հիմա, աշնանը կայանլիք Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ: ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանն անթաքույց քարոզարշավ է անում, խոստումներ տալիս ընտրողներին: Կարճ ասած, անհավասր մրցակցային մրցակցային պայմաններ է հաստատել բոլոր թեկնածուների համար: Իսկ նրա կուսակից Վահագն Հովակիմյանը լուռ է, ԿԸՀ նախագահ, թերեւս դրա համար ընտրվեց:

Ընտրական գործընթացների թափանցիկությունից խոսող ՔՊ-ն իր կուսակցության վարչության ընտրությունները կեղծեց, բարձրացված աղմուկից հետո վարչության կազմը փոխվեց: Ու դուք խոսում եք բարոյականություն՞ց, արժեքների՞ց, սկզբունքների՞ց: Դուք վաղուց դավաճանել եք դրանք:

Շարունակելով Freedom House-ից մեջբերումներըհայտնեմ՝ 2021-ին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության մի քանի նոր սահմանփակումներ են մտցրել, այդ թվում ԱԺ-ում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակելով: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողների ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022-ի հունվարցի սեպտեմբեր ընկած հատվածում: 2021-ին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանների նկատմամբ: Վերջինը թերեւս ոստիկանների ուղեկցությամբ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ներկայացումն էր:

Freedom House-ն արձանագրել է նաեւ՝ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա առթիվ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ: Ոստիկանությունը բռնի ձերբակալել է առնվազն 37 քաղաքացու, իսկ մյուսները վիրավորվել են: Իմ կողմից հավելեմ, որ մինչ օրս ոչ մի ոստիկան չի պատժվել, պատժվում են որդեկորույս ծնողները:

Ձեր կողմից ստորագրված տարաբնույթ փաստաթղթերի արդյունքում պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի քարտեզը ձեւափոխվել է հօգուտ Ադրբեջանի, ու Դուք խոսում եք հայրենասիրությունի՞ց, դասե՞ր եք տալիս ամբիոնից։ Ձեր հրամանով են զորքերը հետ քաշվել, ու խաղաղություն չեք բերել դրանով։

Առաջնագիծ դարձած իմ ծննդավայր Վարդենիսի շրջանում 5 օր է՝ կրակոցներ են, Սոթքի հանքավայրի մոտ 800 աշխատակիցներ արդեն 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, նրանց հարկադիր պարապուրդի է ուղարկել հանքի տնօրինությունը, որովհետեւ չկա անվտանգության տարրական նորմերի պահպանման նույնիսկ ձեւական միջոցներ: Ստացվում է, որ դուք չեք կարողանում իմ հայրենակիցների անվտանգությունն ապահովել։ Ու դուք խոսում եք բարոյականությունի՞ց։

Դուք ձախողել եք ամեն ինչ ու ամենուր։

Եկել խոսում եք ձեւական ու վերացական ձեռքբերումներից: Ավելի կոնկրետ ասեք․անցնող տարիներին ձեռքբերումներ ունեն մեծամասամբ իշխանության մեջ գտնվողները, Ձեր թիմակիցները։

Իրականությունից կտրված ելույթներն արդեն չեն համոզում մեզ․Ձեր ստելու ժամկետը սպառել եք։

Ձեր խմբակցության քարտուղարն ուղիղ եթերում սպառնում է քաղաքացու մարմնամասեր կտրել, խոչընդոտում է մարդու իրավունքների հանձնաժողովի բնականոն գործունեությունը ու ոչ մի պատիժ: Դուք էլ որպես քաղաքական առաջնորդ որեւէ դատապարտող հայտարարություն չեք արել: Սրա համա՞ր էիք ամբիոններից արդարություն գոչում:

ԱԺ նախագահը թքում է քաղքացու վրա ու դուք կարծիք չեք հայտնում, չեք դատապարտում Բարոյականությունից եք խոսո՞ւմ: Ձեր խմբակցության մեկ այլ պատգամավոր հայհոյում է քաղաքացուն ու դուք էլի չեք դատապարտում: Ընդհակռակը, թիրախավորում եք այլոց, առավելեւս կանանց:

Ի դեպ չեմ բացառում, որ իմ այս ելույթից հետո էլ իմ նկատմամբ թիրախավորումներն էլ ավելի թափ ստանան դարձյալ ամենաբարձր մակարդակով, բայց ինձ ոչ ոք ու ոչինչ երբեք չի կարող հետ կանգնեցնելիմ հայրենիքի եւ իմ հայրենիքի համար պայքարելու անխախտ նպատակներից ու իրավունքներից:

Անթուլատրելի է այլեւս հանդուրժել խոսքերը, որոնք հնչում են ԱԺ ամբիոնից՝ Արցախը փաստացի ճանաչելով Ադրբեջանի կազմում։ 120 հազար արցախահայերին միայնակ թողնելն ամենամեծ անբարոյականությունն է և անխղճությունը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, միայն վերջին 4 ամիսների ընթացքում 650-ից ավելի գրություններ եմ ուղարկել միջազգային իմ գործընկերներին՝ ահազանգելով Արցախում առկա հումանիտար իրավիճակի մասին։

Արդեն նշեցի, որ իմ հայրենիքում կրակոցներ են ու դուք ոչինչ չեք ասել, ոչինչ չեք արել մարդու կյանքի իրավունքի խոչընդոտելու այս կարեւորագույն երեւույթի վերաբերյալ: Ու ես չեմ կարող առանց էմոցիաների քննարկել բյուջեի կատարողական, ասես ոչինչ չի եղել: Չէ, չի ստացվելու: Ստի, կեղծիքի, անարդարության իմպերիա եք կառուցել, խաբել եք բոլորին, խաբել եք նաեւ ինձ: Ձեր հնչեցրած խոստումների առյուծի բաժինը կյանքի չեք կոչել, ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս:

Այս բոլոր արձանագրումներից հետո ես իրականացնում եմ քաղաքական ակցիա եւ, ի նշան բողոքի, չեմ իջնելու ամբիոնից, եւ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես։

Սիրելի՛ գործընկերներ, եթե համաձայն եք իմ դիտարկումների հետ, կարող եք միանալ իմ ակցիային։ Ես չեմ կարող հանդուրժել սուտը, կեղծիքը, բանսարկությունը, մարդկանց անվանարկումն այս բարձր ամբիոնից․բավակա՛ն է։

Սթափվե՛ք, հասկացե՛ք, թե ինչ եք անում, գիտակցե՛ք Ձեր պատասխանատվության չափաբաժինը։