Պեսկովը սենսացիոն սուտ է անվանել Եգիպտոսի նախագահի՝ ՌԴ-ին գաղտնի հրթիռներ մատակարարելու մասին տվյալները
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, որ Եգիպտոսն իբր ծրագրել է Ռուսաստան գաղտնի մինչեւ 40 հազար հրթիռ ուղարկել։
Կրեմլի ներկայացուցիչը հերքել է այս հաղորդագրությունները՝ դրանք անվանելով «սենսացիոն սուտ»։
«Դա նման է հերթական սենսացիոն սուտ լուրերին, որոնք այժմ շատ են, եւ այսպես էլ պետք է վերաբերել նման հաղորդագրություններին», - ասել է նա:
Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում անելով ամերիկյան հետախուզության նյութերին, որոնք արտահոսքի հետեւանքով հայնտվել էին համացանցում, հայտնել էր, որ Եգիպտոսը գաղտնի ծրագրում է մինչեւ 40 հազար հրթիռ ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։ Հրատարակությունը նշել էր, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին վերջերս հրամայել է իր ենթականերին մինչեւ 40 հազար հրթիռներ արտադրել՝ Ռուսաստան գաղտնի առաքման համար։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին