ԱՄՆ-ն եւ Ֆիլիպինները լայնածավալ համատեղ զորավարժություններ են սկսել
ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների զինվորականներն սկսել են Balikatan համատեղ զորավարժությունները, դրանք ամենածավալուն զորավարժություններն են, որոնք երբեւէ իրականացրել են այդ երկրները, տեղեկացրել է AP-ն։
Զորավարժություններն անցկացվելու են ապրիլի 11-28-ը, մասնակցելու է ավելի քան 17,6 հազար մարդ՝ 12,2 հազար ամերիկացի, 5,4 հազար ֆիլիպինցի եւ 111 ավստրալացի։ Զորավարժությունների ժամանակ գործի կդրվեն նավեր, կործանիչներ, Patriot զենիթահրթիռային համալիրներ, HIMARS համազարկային կրակի համակարգեր, Javelin շարժական հակատանկային համալիրներ։
Երկու երկրների զինվորականներն առաջին անգամ միասին մարտական հրաձգություն կիրականացնեն։ Ապրիլի 26-ին նրանք պետք է ափային հրետանու եւ ավիացիայի համատեղ հարվածով խորտակեն թիրախ նավը ֆիլիպինյան տարածքային ջրերում, Սամբալես նահանգի մոտ։
Ֆիլիպինցի զինվորականների ներկայացուցիչ, գնդապետ Մայքլ Լոհիկոյին հարցրել են, թե արդյոք Չինաստանի դժգոհությունը չեն առաջացնի հրթիռակոծումները Հարավչինական ծովում, աշխույժ ծովային ճանապարհի մոտ, որը, ինչպես կարծում են Պեկինում, անցնում է իրենց տարածքով։ Լոհիկոն պատասխանել է, որ այդ հարցը չի քննարկվել, եւ որ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերը ցանկացել է անձամբ հետեւել հրաձգությանը։
Բացի այդ, Փալավան նահանգում (դուրս է գալիս դեպի Հարավչինական ծով) զորավարժությունների ընթացքում կողմերը փորձարկելու են հակառակորդի կողմից զավթված կղզին վերադարձնելու սցենարը։
Մանիլայում ավելի վաղ ընդգծել էին, որ զորավարժություններն ուղղված չեն որեւէ երկրի դեմ, դրանց նպատակը ափային պահպանությունը եւ տարերային աղետներին արձագանքելու հնարավորություններն ընդլայնելն է։ Իր հերթին, Ֆիլիպիններում ԱՄՆ-ի դեսպանությունը նշել է, որ զորավարժությունները պետք է դառնան երկու երկրների զինվորականների իմացության ստուգում տարբեր զորատեսակների մարտական հրաձգությունների, տեղեկատվության եւ հետախուզական տվյալների փոխանակման, զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումների միջեւ կապի ապահովման, լոգիստիկ գործողությունների, ծովային դեսանտային գործողությունների դեպքում։
AP-ն նշել է, որ խոսքն Ասիայում ԱՄՆ-ի զինվորականների հնարավորությունների հերթական ցուցադրման մասին է՝ իր տարածաշրջանային դաշինքները Չինաստանին ավելի լավ դիմակայելու հարցում ուժեղացնելու Վաշինգտոնի ձգտման ֆոնին։
Փետրվարին Վաշինգտոնը եւ Մանիլան համաձայնագիր են կնքել ամերիկացի զինվորականներին լրացուցիչ չորս ֆիլիպինյան ռազմական օբյեկտների հասանելիություն տրամադրելու մասին՝ դրանց թիվը հասցնելով իննի։ Երեք օբյեկտ գտնվում է երկրի հյուսիսում, դրանք են ռազմածովային կայանը եւ օդանավակայանը Կագայան նահանգում եւ բանակային ճամբարը հարեւան Իսաբելա նահանգում։ Նավահանգիստը գտնվում է Թայվանից 400 կիլոմետր հեռու։ Եվս մեկ կայան գտնվում է Փալաբեկ կղզում, Փալավանի հարավային վերջնամասում, որի ափերը ողողում է Հարավչինական ծովը։
Ամերիկյան զինվորականներն իրավունք կստանան այդ օբյեկտներում տեղակայելու սպառազինություն եւ զինամթերքներ, ինչպես նաեւ ներկա գտնվելու այնտեղ՝ փոխատեղման հիմքով։ Մանիլայում նշել են, որ կայանները նաեւ կարելի կլինի օգտագործել փրկարարական գործողությունների եւ մարդասիրական առաքելությունների համար՝ տարերային աղետների դեպքում։
Չինաստանը եւ ԱՍԵԱՆ-ի (Ֆիլիպիններ, Մալայզիա, Բրունեյ, Վիետնամ) երկրները տարածքային վեճ ունեն Հարավչինական ծովում Սպրատլի արշիպելագի (չինական անվանումը՝ Նանշա) հետ կապված։ Ընդ որում՝ ԱՄՆ-ն դաշնակցային հարաբերություններ ունի որոշ տարածաշրջանային տերությունների հետ եւ պաշտպանում է նրանց դիրքորոշումը Չինաստանի հետ վեճերում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են