Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են, դա այդպես չէ․ Ռուբեն Վարդանյան
Կցանկանայի, որ տղամարդիկ պահպանեն ու գնահատեն կանանց՝ հաշվի առնելով նրանց հատուկ փխրունությունն ու, միաժամանակ, ոգու ամրությունը, և ուրախության ու երջանկության ավելի շատ առիթներ պարգևեն՝ ոչ միայն տոնական օրերին ծաղիկներ նվիրելով, այլև նրանց նկատմամբ ամենօրյա հարգանքով ու երախտագիտությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ապրիլի 7-ի կապակցությամբ։
«Մայրությունը, համոզված եմ, ամենամեծ երջանկությունն է և կնոջ համար ամենակարևոր դերը: Մենք՝ տղամարդիկս, երբեք չենք հասկանա, թե ինչ է զգում ապագա մայրը, երբ կյանք է տալիս իր երեխային: Հնարավոր չէ պատկերացնել ցավի այն աստիճանը, որ մայրն զգում է զավակին կորցնելիս: Ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապագայում մայրերը չսգան պատերազմների հետևանքով զոհված իրենց զավակների կորուստը:
Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են: Դա այդպես չէ: Հայ կանայք իսկապես սիրված են, նրանք շատ լավ գիտեն ինչ են երջանկությունը և ընտանեկան արժեքները: Այլ բան է, որ մեր հասարակությունում կանանց դերը լիարժեք գնահատված չէ. նրանք շատ հաճախ լուռ առաջնորդներ են, որոնք իրենց փխրուն ուսերին հսկայական բեռ և մեծ պատասխանատվություն են կրում: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են նրանք տղամարդկանց հետ հավասար աշխատում, անքուն գիշերներ անցկացնում օրորոցների մոտ, ընտանեկան տաքուկ մթնոլորտ ստեղծում իրենց ընտանիքներում, և որտեղ էլ լինենք, մենք գիտենք, որ մեզ միշտ սպասելու է մայրական ջերմ գիրկը:
Ես հիշում եմ իմ տատիկին, որը 17 տարեկանում արդեն մայր է դարձել, 35 տարեկանում՝տատիկ, 53-ում՝ ծոռ ուներ, իսկ 87-ում՝ նախատատիկ էր: Նրա որդին բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձ մշտապես զարմացնում էր այն, թե ինչպիսի հմտությամբ ու իմաստնությամբ է նա կարգավորում ընտանեկան բոլոր հարցերը՝ զգացնել չտալով այդ մասին և երբեք չբարձրացնելով ձայնը:
Կցանկանայի, որ տղամարդիկ պահպանեն ու գնահատեն կանանց՝ հաշվի առնելով նրանց հատուկ փխրունությունն ու, միաժամանակ, ոգու ամրությունը, և ուրախության ու երջանկության ավելի շատ առիթներ պարգևեն՝ ոչ միայն տոնական օրերին ծաղիկներ նվիրելով, այլև նրանց նկատմամբ ամենօրյա հարգանքով ու երախտագիտությամբ»,- գրել է Վարդանյանը:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում