Բելառուսի դատարանը ընդդիմադիր Վալերի Ցեպկալոյին դատապարտել է 17 տարվա ազատազրկման
Ընդդիմադիր, Բելառուսի նախագահի թեկնածու Վալերի Ցեպկալոն դատապարտվել է 17 տարվա ազատազրկման եւ այժմ պատիժը կրում է ուժեղացված ռեժիմի գաղութում, հայտնում է Բելթա-ն։
Ֆիգուրանտը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրամական միջոցների տեսքով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ իր եւ իր մերձավորների համար այլ գույքային շահի համար: Նա նաեւ մեղավոր է ճանաչվել ծայրահեղական ուղղվածության մի շարք հանցագործությունների համար։
Ցեպկալոն պետք է տուգանք վճարի 37 հազար բելառուսական ռուբլու չափով։
Բացի այդ, Ցեպկալոն 5 տարի ժամկետով զրկվել է կազմակերպական-վարչական եւ վարչատնտեսական պարտականությունների կատարման հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Հանցագործությունների համակցությամբ պետական մեղադրման կողմն առաջարկել է Ցեպկալոյին պատիժ նշանակել 19 տարվա ազատազրկման տեսքով։
Ինչ վերաբերում է կաշառք ստանալու փաստերին, ապա պարզվել է, որ Ցեպկալոն՝ լինելով բարձր տեխնոլոգիաների պարկի վարչակազմի տնօրեն, ստացել է 151 715 եվրո՝ իր ղեկավարած հաստատության օբյեկտի կառուցման համար որոշակի տնտեսվարող սուբյեկտի գլխավոր կապալառու ընտրելու եւ համապատասխան պայմանագիր կնքելու համար։ Գումարը նրա ցուցումով փոխանցվել է Կիպրոսում գտնվող իր վերահսկողության տակ գտնվող ընկերության հաշվեհամարին։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին