ԱՄՆ-ը Կիեւ կուղարկի փորձնական զենք դրոնների դեմ պայքարի համար. Defense One
ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինա ուղարկել փորձնական զենք իրանական եւ չինական դրոնների դեմ պայքարի համար, գրել է Defense One-ի լրագրող Սեմ Սքոուվը՝ հղում կատարելով SAIC պետական կապալառու ընկերության ներկայացուցիչներին։
Լրագրողի տեղեկացմամբ՝ խոսքը տասը հակադրոնային համալիրների մասին է։ Դրանց մեկ կրակոցն արժե մոտ 30 000 դոլար, դա շատ ավելի էժան է ՀՕՊ-ի համար նախատեսված ավելի խոշոր հրթիռներից, որոնք օգտագործում է Ուկրաինան։
«Երեքշաբթի ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության խոշոր փաթեթի մասին, ներառյալ այն, ինչն անվանել է «10 շարժական հրթիռային համալիր լազերային ուղղորդման UAS-ով»,- նշվել է հոդվածում։
Փորձարկումների ժամանակ համալիրը հայտնաբերել է անօդաչու սարք 10 կիլոմետր հեռավորության վրա եւ խոցել այն 5 կիլոմետր հեռավորությունից։
Համալիրն ունի M240 թնդանոթ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգ։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են