Շվեդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ չնայած Թուրքիայի եւ Հունգարիայի հակազդեցությանը․ Սթոլթենբերգ
Շվեդիան կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ՝ չնայած Թուրքիայի եւ Հունգարիայի հակազդեցությանը։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
«Վստահ եմ, որ Շվեդիան կդառնա անդամ, ոչ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները, այդ թվում՝ Թուրքիան, հրավիրել են Շվեդիային անդամակցելու Մադրիդում կայացած մեր գագաթաժողովին», - CNN-ի թղթակից Բեքի Անդերսոնի հետ զրույցում ասել է Սթոլթենբերգը։
Նա նաեւ խոստացել է մեծացնել զինամթերքի արտադրությունը՝ Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։ «Այժմ սա դարձել է հյուծման պատերազմ, լոգիստիկայի պատերազմ: Մենք սերտորեն համագործակցում ենք պաշտպանական արդյունաբերության հետ՝ արտադրությունն ավելացնելու համար, մասամբ, որպեսզի կարողանանք համալրել մեր սեփական պաշարները, բայց նաեւ շարունակում ենք աջակցել Ուկրաինային»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...