Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Աշխարհ

Ադրբեջանցի գործարարը փողերի լվացման սխեմայով Մեծ Բրիտանիա է «տարել» 15 մլն ֆունտ սթեռլինգ

Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան եւ Evening Standard թերթը շահել են դատավարությունն ընդդեմ «ադրբեջանցի շատ հաջողակ, միջազգային մակարդակի խոշոր գործարարի», որը մեղադրվում է փողերի լվացման մեջ։

Ինչպես տեղեկացրել է haqqin.az-ը, գործարարի անունը հիշատակվում է դատական գործում՝ կապված 2017թ. իրականացված «Ադրբեջանական լվացքատան» հետաքննության հետ։ Դատարանը վճռել է, որ այդ մարդու անունը չպետք է հրապարակվի, սակայն BBC-ն եւ Evening Standard-ը չեն հաշտվել եւ հայց են ներկայացրել Լոնդոնի Բարձրագույն դատարան։ Բարձրագույն դատարանը հայցը բավարարել է եւ որոշել, որ գործարարի անունը պետք է հրապարակվի Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կողմից։ Սակայն դատավճիռն անմիջապես չի իրականացվի, քանի որ գործարարը բողոքարկելու իրավունք ունի։

Միեւնույն ժամանակ, տեղեկացվել է, որ վերոնշյալ գործարարը կապված է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիեւի հետ։ Վերջինը, հիշեցնենք, մեղավոր է ճանաչվել Լոնդոնում փողերի լվացման մեջ եւ համաձայնել է վճարել 5,7 մլն ֆունտ սթեռլինգ հայցը հետ կանչելու համար, որը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը։ 2022թ. հունվարին Լոնդոնի դատարանը դատավճիռ է կայացրել Ֆեյզիեւի կնոջ՝ Փարվանայի, նրա որդու՝ Օրհանի եւ ազգականի՝ Էլման Ջավանշիրի հանդեպ։ Դատավճռի համաձայն՝ Մեծ Բրիտանիայում այդ մարդկանց բանկային հաշիվների վրա Ադրբեջանից փողերի լվացման սխեմայով փոխանցվել է 15 մլն ֆունտ սթեռլինգ։ Դրանցից 5,7 մլն-ն առգրավվել է։ Մնացած գումարը վերադարձրել են տերերին։

Ադրբեջանցի խոշոր գործարարը, որի անունը շրջանառվում է նոր դատական հետաքննությունում, չի մտնում Ֆեյզիեւի գործով մեղադրվողների մեջ, բայց որոշակի կապեր ունի այդ ընտանիքի հետ։ Ադրբեջանցի գործարարն ինքը հավաստիացրել է, որ եթե իր անձը բացահայտվի, «նրա իմիջին եւ գործնական հեղինակությանը հսկայական եւ կործանիչ հարված կհասցվի»։ Դատարանում նրան պաշտպանում են լորդ Փանիկը եւ երկու ամենաթանկ փաստաբանները Մեծ Բրիտանիայում։ Նրանց մեջ է Փաստաբանների կոլեգիայի նախկին նախագահ Դեսմոնդ Բրաունը։ Ջուդ Բանթինգը, որը ներկայացնում է ВВС-ն, Բարձրագույն դատարանում անցած տարվա լսումների ժամանակ հայտարարել է, որ ռեպորտաժների ցանկացած սահմանափակում պետք է «խիստ անհրաժեշտ լինի եւ արդարացվի հստակ ու համոզիչ ապացույցներով»։

«Այս գործն անդրադառնում է այնպիսի թեմայի, որը մեծ հանրային հետաքրքրություն է ներկայացնում։ Դատաքննությունը՝ հիմնված լրագրողական հետաքննությունների եւ դատաքննությունների տեղեկությունների վրա, կարեւոր ավանդ կներդնի նյութի հանրային ընկալման հարցում»,- ասել է նա։ Գործարարն ինքը հավաստիացրել է, որ ընդամենը «երկրորդական» դեմք էր քննվող գործում։ Սակայն ավելի ուշ դատավորը նրան «կարեւոր անձ» է համարել։ Մարտի վերջի լսումների ժամանակ դատավոր լորդ Ուորբին հայտարարել է, որ որեւէ ծանրակշիռ պատճառ չկա, ինչի համար գործարարի անունը չպետք է հրապարակվի։ «Սա այն դեպքը չէ, երբ ապացույցները բացում են ինտիմ անձնական տեղեկություն, որը պատասխանողը կարող էր հիմնավորված ձեւով թաքցնել զանգվածային լրատվամիջոցներից։ Ես չեմ հասկանում, թե ինչու մամուլի ներկայացուցիչները չեն կարողացել ներկա լինել լսումներին, եւ նրանց թույլ են տվել բանավոր հայտարարություններ անել միայն այն բանից հետո, երբ այդ լսումներն ավարտվել են»,- իր հերթին նշել է դատավոր Մոստինը։