Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք եմ ստացել աչքիս հատվածում. Կարեն Մկրտչյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպի հետեւանքով վնասվածք եմ ստացել աչքիս հատվածում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կասկադում Ալեն Սիմոնյանին «դավաճան» անվանած ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանը:
«Կասկադում քայլում էի, երեխաներիս հետ նախաճաշի էի գնացել: Նկատեցի որ անվտանգության աշխատակիցներ սկսեցին գալ, մեքենաներ լցվեցին, իմացա, որ Ալեն Սիմոնյանն է, իր բնորոշումը տվեցի իրեն մի քանի անգամ, այսինքն՝ որ ինքը դավաճան է: Այն ընթացքում ինձ մոտեցան ՊՊԾ 2 աշխատակից, ձեռքերիցս բռնեցին, ու Ալեն Սիմոնյանն ինձ ասաց՝ դավաճանը մամադ է, ու թքեց երեսիս: Ինձ պառկեցրին գետնին, այնուհետեւ տարան ոստիկանական բաժանմունք»,- պատմեց միջադեպի մասնակիցը:
Կարեն Մկրտչյանի խոսքով՝ այդ միջադեպին որեւէ քաղաքացի չի միջամտել. «Ես, ցավոք, այդ ընթացքում չտեսա քաղաքացիների, որոնք այդ պահին նույն վերաբերմունքը ցույց կտային: Երբ իշխանությունը տեսնում է, որ իր քաղաքացիները կամակատար են ընդունում են անիրավությունները, նրանք շարունակում են այդպես: Ինձ համար ցավալի է, որ ԱԺ նախագահը նման վարվելակերպ ունի քաղաքացիների նկատմամբ»:
Նրա խոսքով՝ զարմանալին այն էր, որ ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ իրեն են ոստիկանական բաժանմունք տարել. «Մենք գործ ունենք անօրինության ու օրենքը կիրառվում է ընտրողաբար: Սա փաստ է, որ մեր երկիրն անդունդն է գլորվում: Ժողովրդավարություն կամ օրինականություն, դրանք ընդամենը շղարշ են»:


















































Ալեն Սիմոնյանին կրկին վիրահատում են
Ու այս զազրելի արարքից հետո իշխանություններն էլի՞ են սփյուռքահայերին կոչ անելու գալ Հայաստան. Արթուր Խաչատրյան
Եթե դեսպան լինեի, ապա անպատիվ կհամարեի խորհդարանի նման ղեկավարի հետ ցանկացած շփում․ Արտակ Զաքարյան
Եթե քրեական գործ է հարուցվում Մհեր Սահակյանի նկատմամբ, ապա առնվազն նույնը պետք է արվի Ալեն Սիմոնյանի և նրա թիկնապահների դեպքում
Սրանք զրոյացնում են իշխանազրկումից հետո Հայաստանում ապրելու իրենց հնարավորությունները․ Դերենիկ Մալխասյան
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ