Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդյանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել իր ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ուենցած միջադեպից։
«Ժամը 10–ին սկսվեց նիստի քննարկումը, որը նորմալ հունով ընթանում էր, մի պահ քննարկման բնականոն ընթացքը խաթարվեց, պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել եւ ես փորձեցի պարոն Մինասյանին, մնացած պատգամավորներին ասել, որ եկեք վերադառնանք քննարկման բովանդակային փուլ, եւ սրանով ավարտենք։ Դրանից հետո պարոն Սահակյանը ասաց՝ Դուք չեք կարող մեզ վրա ձայն բարձրացնել, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակելու եմ վարել, բա՝ չեք կարող, չեք կարող, մոտեցավ ինձ, որովհետեւ կանգնել էի եւ առանց որեւէ բան անելու, հարձակվեց ինձ վրա, հետո դիմեց փախուստի։ Հարվածել է ինձ, տեսնում եք, թե որտեղ»,– պատմեց Վլադիմիր Վարդանյանը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ Վարդանյանը վեր է կացել տեղից, ձեռքով հարվածել սեղանին, սադրել, իշխող ուժի պատգամավորն ասաց.
«Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ, ինձ ճանաչողները կփաստեն, որ ես մշտապես եղել եմ այն անձը, որը փորձել է բերել կոմպրոմիսի։ Այս անգամ այդ միջադեպը տեւել է մի րոպե, ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները, ես որպես նիստը վարող պահանջել եմ հանդարտվել ու հարգել միմյանց։ Ես քայլ դեպի պատգամավոր Սահակյանը չեմ կատարել ու չէի էլ կարող կատարել։ Պարոն Սահակյանը բարձրացել է տեղից, մոտեցել ինձ առանց որեւէ բան ասելու՝ հարվածել»։
Վարդանյանը չբացառեց, որ Մհեր Սահակյանի ձեռքին հարվածելիս ինչ–որ առարկա է եղել։
«Բավականին ծանր հարված էր, երկու կար են դրել»,– ասաց նա։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը