Աշխարհը կարող է օգուտ քաղել դոլարի հետագա թուլացումից. Bloomberg
Ապագայում դոլարի ազդեցության թուլացումը կարող է ձեռնտու լինել մնացած աշխարհին։ Չնայած այն հանգամանքին, որ դոլարը չի կորցնի համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակը, Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում էներգառեսուրսներ ներմուծող երկրներն իրենց ավելի թեթեւ կզգան, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Վերջին մեկ տարվա ընթացքում դոլարը լրջորեն թուլացել է, քանի որ ԴՊՀ-ն փոխում է իր դրամավարկային քաղաքականությունը տարբեր տնտեսական բարդությունների ֆոնին, որոնք սկսվել են դեռեւս կորոնավիրուսի համավարակի ժամանակ ։ Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակը որեւէ ազդեցություն չի ունենա նրա՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դիրքի վրա, մնացած երկրները որոշակի օգուտներ կստանան դրա թուլացումից։
Հրապարակման մեջ նշվում է, որ դոլարի փոխարժեքի թուլացումից ամենաշատը կարող են շահել Արեւելյան Եվրոպան եւ Հարավային Ամերիկան։ Ընդ որում, տեղական արժույթների փոխարժեքների ամենամեծ աճը գրանցվել է էներգառեսուրսներ ներմուծող երկրների մոտ։
Հոդվածի հեղինակների կարծիքով ՝ 2021 թվականին դոլարի փոխարժեքի կտրուկ աճը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել զարգացող երկրների համար, քանի որ տեղական կենտրոնական բանկերը կտրուկ բարձրացրել են տոկոսադրույքները, որպեսզի թույլ չտան իրենց արժույթների թուլացում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին