Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Թոփ-լուրեր

Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները. «Լույս»

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հետևած իրադարձությունները զգալիորեն փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

Միաժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունը կտրուկ սրել է լարվածությունը հիմնական աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչը իր արտացոլումն է գտնում նաև մեր տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը քանիցս ընդգծել է փոփոխվող աշխարհակարգի պայմաններում ավելի ճկուն և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։

Այսպես, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին տարիներին հետզհետե ավելի նկատելի է դառնում բնակչությամբ աշխարհի ամենամեծ, իսկ տնտեսությամբ 5-րդ երկրի՝ Հնդկաստանի աճող հետաքրքրությունն ու արտաքին քաղաքական ակտիվությունը։ Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Սակայն ավելի կարևոր է այն իրողությունը, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։

Մասնավորապես, Թուրքիա- Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին և վերջինիս աճող ազդեցությանը դիմակայելու հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանն ու Հնդկաստանը, այլև տարածաշրջանում մեր երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը։

Բարեբախտաբար Հնդկաստանը թերևս միակ ոչ արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնն է, որի հետ հարաբերություններում ՀՀ գործող իշխանությունները դեռևս չեն հասցրել էական խնդիրներ և ճգնաժամեր ստեղծել։ Սա թեև տարօրինակ, բայց ևս մեկ կարևոր գործոն է՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի բարձրացնելու ջանքերի։

Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության, Հայաստանի համար անվտանգային նոր սպառնալիքների առկայության պայմաններում Հնդկաստանը այն քիչ ուղղություններից մեկն է, որի հետ գրագետ աշխատանքը կարող է դույզն-ինչ մեղմել մեր դեմ կուտակված անվտանգային ռիսկերը։ Այս իմաստով, հայ- հնդկական համագործակցությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի հետևյալ ոլորտներում.

Քաղաքական ոլորտ: Տարածաշրջանային և գլոբալ հարցերի մեծ մասի շուրջ Հայաստանի և Հնդկաստանի շահերի ու դիրքորոշումների համընկնումը քաղաքական ոլորտում երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու իրական ներուժ է պարունակում։ Երևանն ու Նյու Դելին կարող են ակտիվացնել քաղաքական շփումների մակարդակը, հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ պարբերաբար երկխոսության նոր ուղիներ ձևավորել, ինչպես նաև ակտիվացնել միջխորհրդարանական կապերը։
Օրինակ, հետաքրքիր նախաձեռնություն կարող է լինել արտգործնախարարների, հնարավորության դեպքում՝ նույնիսկ վարչապետների մակարդակով համատեղ հայտարարության տարածումը (Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ հայտարարությունների օրինակով), որտեղ Երևանն ու Դելին պաշտոնապես կներկայացնեն իրենց դիրքորոշումը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Արցախի հիմնախնդիրը, Ջամուի և Քաշմիրի հակամարտությունները, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խնդիրը (Սյունիք, «Զանգեզուրի միջանցք») և այլն։ Երկու երկրների միջև քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այս հարցում Հնդկաստանի դիրքորոշման հստակեցման հարցը, և այս առումով միջխորհրդարանական շփումները կարող են էական նշանակություն ունենալ։

Միջազգային հարթակներ։ Հնդկաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ 2022-ին Հայաստանի վարչապետը չեղարկեց իր մասնակցությունը Սամարղանդի գագաթնաժողովին՝ դա հիմնավորելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայով։ 2023-ին կազմակերպության նախագահությունն անցել է Հնդկաստանին և հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու բարեկամական երկրում։ Պատշաճ դիվանագիտական աշխատանքի պարագայում Հնդկաստանը կարող է Հայաստանի ղեկավարությանը հրավիրել գագաթնաժողովին։ Այս կառույցում ապագայում ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի, Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը շատ կարևոր է այնտեղ թուրք-ադրբեջանական խոսույթին հակազդելու և վերջիններիս ազդեցությունը զսպելու տեսանկյունից։
Բացի այդ, Հնդկաստանը այս տարի նախագահում է նաև G20-ը, ուստի այս հարթակում ևս իր խոսքը աշխարհի գերտերություններին հասցնելու մեծ ներուժ ունի։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի պայմաններում շատ կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունները պատշաճ աշխատանք կատարեն բարեկամական երկրների կառավարությունների հետ՝ հայկական օրակարգը միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու նպատակով։ Ուշագրավ է, որ այս ուղղությամբ արդեն իսկ նկատվում են որոշակի քայլեր, մասնավորապես G20-ի արտգործնախարարների գագաթնաժողովին զուգահեռ անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիի կողմից ՀՀ ԱԳ նախարարին Հնդկաստան հրավիրելու կարևոր դիվանագիտական քայլը։ Այլ հարց է, թե որքանով են ՀՀ իշխանությունները ի վիճակի օգտագործել նման հարթակները Հայաստանի և Արցախի կենսական շահերը պաշտպանելու նպատակով։

Հնդկաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ, եթե Հայաստանը ցանկություն հայտնի անդամակցել Չմիացման շարժման կազմակերպությանը։ Հաշվի առնելով մի կողմից՝ այդ կառույցում Ադրբեջանի հակահայկական վարքագիծը, ինչպես նաև դրան հակազդելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ շարժման նկատմամբ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի աճող հետաքրքրությունը, Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին եթե ոչ միջնաժամկետ, ապա երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ տրամաբանական լինել։

Այլ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում Երևանն ու Նյու Դելին կարող են կատարելագործել իրենց համագործակցությունը։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի նիստերից առաջ կողմերի ներկայացուցիչների կամ ԱԳ նախարարների միջև ընթացիկ արտաքին քաղաքական առաջնահերթությունների քննարկումն ու համաձայնեցումը կարող է այդ ուղղությամբ շատ կարևոր քայլ լինել։ Զարգացման մեծ ներուժ ունի փոխգործակցությունը հայկական և հնդկական սփյուռքի և լոբբիստական կազմակերպությունների միջև։

Ռազմական ոլորտ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում համեմատաբար նոր, սակայն ամենից հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այս իմաստով փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն սպառազինությունների մատակարարման, հակաահաբեկչական պայքարի, համատեղ զորավարժությունների, ռազմական կրթության և վերապատրաստման, հեռանկարում նաև ռազմարդյունաբերության ոլորտում որոշ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։
Օրինակ, Հնդկաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ Հայաստանում ժամանակակից ռազմական ԱԹՍ-ների արտադրության զարգացման հարցում, հատկապես եթե Հայաստանն այդ ուղղությամբ որոշակի համագործակցության ուղիներ ստեղծի Իրանի և Ռուսաստանի հետ։ Հակաահաբեկչական պայքարի համատեղ կենտրոնի ստեղծումը ևս մեկ հեռանկարային ուղղություն է, որը զարգացման և տարածաշրջանի այլ երկրների ներգրավման մեծ ներուժ ունի։ Ռազմաուսումնական ոլորտում փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը մյուս կարևոր ուղղությունն է։ Երկու երկրները կարող են նաև համագործակցել իրենց զինանոցում առկա խորհրդային կամ ռուսական զինատեսակների արդիականացման ուղղությամբ։ Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ զորավարժությունների անցկացումը կարող է զսպող գործոն դառնալ տարածաշրջանում Հայաստանի ագրեսիվ հակառակորդների համար։

Տարածաշրջանային համագործակցություն և տնտեսություն։ Վերջապես Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանում Հնդկաստանի հիմնական աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ Հյուսիս-Հարավ ծրագրից։ Այն եզակի տարածաշրջանային ծրագրերից է, որին մասնակցելու և որից օգտվելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունը դեռ պահպանում է։ Սակայն այս միջանցքի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք առայժմ բացակայում են։ Փոխարենը, տարածաշրջանի մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները՝ դրանք հարմարեցնելով Հյուսիս-Հարավ միջանցքի պահանջներին։ Եթե Երևանն այս հարցում հապաղի և չկարողանա ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կմնա նաև այս ծրագրից, ինչը առավել կխորացնի երկրի տարածաշրջանային մեկուսացումը։
Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են՝ էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը: Նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարևոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան Հնդկաստանի ուշադրությունը սևեռել Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի վրա։ Հաշվի առնելով Իրանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանի կողմից իրականացվող ներդրումների ծավալը, կարող ենք ենթադրել, որ վերջինիս հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ բավական մեծ է։ Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ը Հնդկաստանի կողմից դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից, ուստի տարածաշրջանում ճիշտ քաղաքական դիրքավորումը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ Հարավային Կովկասում Հնդկաստանի հիմնական գործընկերները նաև Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում։

Անհրաժեշտ է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ինտենսիվ երկխոսություն սկսել հատկապես Սյունիքում ենթակառուցվածքների արագ ձևավորման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։ Հայաստանն այսօր էլ հանդիսանում է Հնդկաստանի զարգացման աջակցության ծրագրի՝ տարածաշրջանում ամենախոշոր շահառուն և այս ուղղությամբ համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Նյու Դելին մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի մարզերում։ Այս բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու լուրջ հնարավորություն կա, որի համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և գրագետ մոտեցում։

Միաժամանակ, պետք է նորից ընդգծել, որ Հնդկաստանի հետ համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դա կարող է իրականացնել ի հաշիվ կամ ի հեճուկս տարածաշրջանի այլ դերակատարների՝ հատկապես ավանդական գործընկերների և դաշնակիցների շահերի։ Հատկապես քաղաքական և ռազմական ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունը չպետք է որևէ կերպ ուղղված լինի Ռուսաստանի և Իրանի կենսական շահերի դեմ, իսկ արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու փոխգործակցությունը պետք է ունենա հստակ կարմիր գիծ, այն է՝ չհակադրվել մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի՝ Չինաստանի կենսական շահերին և որևէ կերպ չվնասել Պեկինի հետ բարեկամական և ոչ պակաս մեծ ներուժ ունեցող հարաբերությունները։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։