Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելն անհնար
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում ընտրությունները կարող են անցկացվել միայն մի քանի ամիս հրադադարի պայմանով: Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածը կարելի էր օգտագործել միաժամանակ և՛ պատերազմի ավարտի մասին հետագա պայմանավորվածությունների վրա աշխատելու, և՛ քվեարկություն կազմակերպելու համար: Զելենսկին այս հայտարարությունն արել է CBC News-ի հետ հարցազրույցում:
Նախագահը նշել է, որ պատրաստ է ընտրությունների անցկացմանը, սակայն ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ դա հնարավոր չէ օրենսդրական սահմանափակումների և անվտանգության բացակայության պատճառով: Հիմնական խնդիրների թվում Զելենսկին նշել է ընտրողների անվտանգությունը, ընտրատեղամասերի աշխատանքը և քվեարկության կազմակերպումը Ռուսաստանի մշտական հարձակումների ներքո, ուստի հնարավոր տարբերակներից մեկը նա համարում է ժամանակավոր հրադադարը, որը թույլ կտա նախապատրաստել և անցկացնել ընտրական գործընթացը:
Ուկրաինայի նախագահն առանձին անդրադարձել է արտերկրում գտնվող քաղաքացիների քվեարկության հարցին: Նրա գնահատմամբ՝ այժմ Ուկրաինայի սահմաններից դուրս ապրում է մոտ 9 մլն ուկրաինացի, այն դեպքում, երբ լայնամասշտաբ պատերազմից առաջ արտերկրում ընտրություններին մասնակցում էր մոտ 500 հազար քաղաքացի: Չլուծված է մնում նաև ժամանակավորապես օկուպացված տարածքների բնակիչների քվեարկության հարցը։ Զելենսկու խոսքով՝ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք նրանք կկարողանան մասնակցել ընտրություններին, ինչպես կազմակերպել քվեարկությունը, ով կարող է երաշխավորել նրանց անվտանգությունը այն տարածքներում, որտեղ գտնվում են ռուս զինվորականները։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը