Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

Հերթագրումից մինչև նախագրանցում, հին նմուշից մինչև նոր սերնդի փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվում անձնագրային համակարգում

Նոյեմբերի 1-ից Հայաստանում տպագրվելու են կենսաչափական նույնականացման քարտեր ու անձնագրեր։ Դրանք ստանալու համար քաղաքացին ոչ թե պարզապես հերթագրվելու, այլ նախագրանցվելու է։ Այդ ընթացքում համակարգը ստուգելու է անձի տվյալների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի տվյալներին։ Հին նմուշի նույնականացման քարտ կամ անձնագիր ստանալ ցանկացողներին Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հորդորում են սպասարկվել կենդանի հերթով ու ձեռք բերել նախընտրած փաստաթուղթը։

Կեղծելու հավանականությունը՝ զրո, սիրողական պայմաններում կրկնօրինակելու փորձը՝ անհավանական․ նոյեմբերի 1-ից շրջանառության մեջ են մտնում կենսաչափական անձնագրերն ու նույնականացման քարտերը։ Արդյո՞ ք կենսաչափական անձնագրերը ազատ վիզային ռեժմի հնարավորություն են տալիս։ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝

«Ոչ, կենսաչափական անձնագրերն ազատ վիզային ռեժիմի մասին չեն»։

Բայց, ՀՀ-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման պարտադիր նախապայման են՝ ասում է։ Ընդհանուր առմամբ, վիզաների ազատականացման ծրագրում կա 74 գործողություն, կենսաչափական համակարգի ներդրումը թվային առումով ծրագրի փոքր մասն է, բայց աշխատատարության և ենթակառուցվածքային նշանակության առումով ամենակարևորներից է։ Ինչով են տարբերվում նոր փաստաթղթերը այժմ գործողներից․

«Տարբերությունները շատ շատ են ու էական են։ Իհարկե քաղաքացին գնահատելու է երկու չափորոշչով՝ ի՞նչ տեսք ունի այն, և ինչպիսի ՞ գրասենյակում են ծառայությունները մատուցվում։ Ենթակառուցվածքի ավելի ծանրակշիռ արժեքը թաքնված է այնտեղ, որը տեսանելի չէ քաղաքացուն՝ դա մեր տվյալների կենտրոնն է, և ծրագրային լուծումներն են, որոնց գործունեության արդյունքում արտադրելու ենք փաստաթղթերը։ Գործնականում ինչ է փոխելու՝ առաջինը ու ամենակարևորը փաստաթուղթը դժվար է կեղծել։ Մենք ասում ենք, որ կեղծելու հավանականությունը մոտ է զրոյի»։

Նոյեմբերի 1-ից քաղաքացին ոչ թե պարզապես հերթագրվելու, այլ նախագրանցվելու է։ Այդ ընթացքում համակարգը ստուգելու է անձի տվյալների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրի տվյալներին։ Այսինքն՝ նախագրանցումը ոչ միայն հերթի կառավարում է, այլև փաստաթղթավորման իրավունքի նախնական ստուգում՝ ասում է է Նելլի Դավթյանը։

«Անձը կմուտքագրի անձնական տվյալներ, որոնք վայրկյանների ընթացքում կհամադրվեն պետռեգիստրում առկա տվյալների հետ։ Տեղի է ունենում շատ էական ստուգում ՝ տվյալ անձն իրավունք ունի՞ փաստաթղթավորվելու, թե՞ ոչ։ Մասնավոր գործընկերը չի կարող որոշել , որ բոլոր դիմողներին պետք է տա պահանջվող փաստաթուղթը։  «Կանաչ լույսը» վայրկյանների ընթացքում կտրվի բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ համադրության արդյունքում։ Չնչին տարբերության դեպքում անգամ համակարգը թույլ չի տա առաջ անցնել, մինչև դրանք չշտկվեն»։

Այս պահին էլ նույնականացման քարտեր ստանալու համար ամրագրվող այցերը հիմնականում նոյեմբերի 1-ից հետո են։ Այս դեպքում արդեն քաղաքացուն կտրվի կենսաչափական նույնականացման քարտ։ Արժեքը՝ 5950 դրամ է։ Բայց, եթե քաղաքացին ցանկանում է հին նմուշի նույնականացման քարտ ստանալ, ապա հիմա էլ կարող է հերթ կանգնել սպասարկվել ՄՔԾ բաժանմունքներում։

«Բոլոր նրանք, ովքեր ունեն հերթագրում, բայց չեն մոտենում, խնդրում ենք չեղարկել։ Եթե չեն չեղարկում, միևնույնն է, չեն մոտենում, աշխատակիցը ազատ է՝ կենդանի հերթով սպասարկելու համար։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ձեռք բերել հին նմուշի նույնականացման փաստաթուղթ, հրավիրում ենք ձեռք բերել հիմա»։

Կենսաչափական անձնագրերի արժեքը 28650 դրամ է, նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։ Երկու փաստաթղթի դեպքում էլ վճարվող գումարը ինքնարժեքն է։ Այս պահին անձնագիր ստանալու համար վճարվում է պետտուրք՝ 1000 դրամ։  

«Ոչ թե արդարացված է, այլ ավելի քան արդարացված է, որովհետև սա գնառաջարկ է ամբողջ ենթակառուցվածքի համար, այդ թվում` սպասարկման պայմանների համար և փաստաթղթի անվտանգության համար: Կրկին, նաև ծածկելով այն հարցը` ի՞նչ է փոխվելու քաղաքացու կյանքում, տեսեք, սահմանապահը ոչ թե թերթում է, անձնագիրը պահում է լույսին, թեք լույսին ներթափանցող լույսին ջրանիշն է ստուգում, մանրաթելերն է ստուգում, որպեսզի համոզվի` փաստաթուղթը կեղծ է, իրական է։ Կրիչի վրա եղած ինֆորմացիան սարքավորման միջոցով ճանաչվում է որպես իրական կամ չի ճանաչվում որպես իրական» ։

Կենսաչափական անձնագրերի ձևանմուշները կտպագրվեն Հայաստանից դուրս, կանհատականցվեն Երևանում։ Համակարգի ներդրումն ու սպասարկումը կիրականացնի «Հայփաս» ընկերությունը։ Այն պարտավորվել է ապահովել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի տպագրությունն ու տեխնիկական պաշտպանվածությունը։ Պայմանագրի ժամկետը 11 տարի է, առաջին տարին ներդրումային փուլն է, որի ընթացքում նախատեսվում է բացել 23 գրասենյակ, որոնցից 2-ը՝ առևտրի խոշոր կենտրոններում։ Դավթյանի խոսքով՝ այս մոտեցմամբ փորձ է արվում փոխելու հանրային ծառայություն մատուցելու մշակույթը։