Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Գ.-ն ֆիզիկական ներգործություն է գործադրել մերձավոր ազգական հանդիսացող մոր՝ Ա.Ս.-ի նկատմամբ, ինչից հետո փորձել է սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել վերջինիս օգնության հասած Ա.Հ.-ին՝ դանակով հարվածելով նրա կրծքավանդակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Բացի այդ, Ա.Գ.-ն իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել զգալի չափերով թմրամիջոց:
Ա.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը) և 44-155-րդ 1-ին մասով (սպանության փորձը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...