Դարձիր Երևանի քաղաքապետի օգնական
Երևանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող մասնագետի՝ քաղաքապետի օգնականի պաշտոնը զբաղեցնելու համար։
Փնտրում ենք վստահելի մասնագետի, ով կարող է արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացները, հետևել հանձնարարականների կատարմանը:
Հիմնական պարտականությունները՝
- հանձնարարականների գրանցում և կատարման վերահսկում,
- հանձնարարականների կատարման ընթացքի վարում առաջադրանքների կառավարման (task management) հարթակների միջոցով,
- պատասխանատուների և վերջնաժամկետների հստակեցում և վերահսկում,
ընթացիկ,
- ավարտված և ժամկետանց առաջադրանքների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում։
Ներկայացվող պահանջները՝
- պատասխանատվության բարձր զգացում և աշխատանքային կարգապահություն,
- հանձնարարականները ժամանակին և ամբողջությամբ կատարելու կարողություն,
- կազմակերպվածություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
- առաջադրանքների կառավարման հարթակների և աշխատանքային թվային գործիքների վստահ օգտագործում,
- հայերենի գերազանց իմացություն
անգլերենի գերազանց, ռուսերենի՝ լավ իմացություն,
Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք՝
• ինքնակենսագրական (CV),
• կարճ ուղեկցող նամակ՝ նշելով, թե ինչու եք համապատասխանում այս աշխատանքին։
Փաստաթղթերն ուղարկեք [email protected] հասցեին։ Նամակի թեմայում պարտադիր նշեք՝
Դիմում | Քաղաքապետի օգնական | Անուն Ազգանուն
Դիմումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30։
Նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ կապ կհաստատվի՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը