Շրջափակման պատճառով լիսագորցիները զրկված են խմելու ջուր ունենալու հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որի պատճառով «Ջրմուղ կոյուղի» ընկերության մասնագետները չեն կարողանում լուծել գյուղի ոռոգման ու խմելու ջրի հարցը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիսագորի համայքնապետ Գագիկ Նասիբյանը տեղեկացրել է, որ մինչև ադրբեջանցիների կողմից ճանապարհի փակվելը ոռոգման ու խմելու ջրի մատակարարման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, բայց քանի որ դրանք չէին ավարտվել, այս պահի դրությամբ ջրի խնդիրը շարունակում է առաջնահերթ մնալ։
«Այն ավելի լուրջ է, քան գյուղի՝ թշնամու վերահսկողության տակ գտնվելը, որովհետև մարդիկ հողը մշակելով են կարողանում գոյատևել։
Տնամերձ հողամասերը մշակվում են, բայց ջուր չկա, որպեսզի ոռոգվեն։ Արդեն հասցրել ենք որոշ մշակաբույսեր ցանել։ Այս պահին էլ են գյուղում աշխատանքներ ընթանում` չնայած, որ բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, կա»,-ասում է Գ. Նասիբյանը։
Համայնքապետը նշում է, որ բնակիչները հաստատակամ են, չեն ընկրկում ու շարունակում են իրենց տքնաջան աշխատանքով շեն պահել գյուղը։
«Միայն թե խաղաղություն լինի, բոլոր մտահոգությունները հաղթահարվեն, մենք էլ շարունակենք ավելի մեծ նվիրումով արարել մեր հայրենիքում»,- ընդհանրացնում է մեր զրուցակիցը։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում