Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել
Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 23-ի տեղեկատվական տեղեկագրում։
«Տուժածներ չկան։ ՌԽԶ-ն հետաքննում է այս փաստը։
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում։
Ապահովվել է մարդասիրական բեռներով ՌԽԶ շարասյան ուղեկցությունը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ստեփանակերտի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ակցիա է իրականացվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներ-սակրավոր խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2521,5 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26 779 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է ՌԽԶ-ի հաղորդագրությունում։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում