ՊՆ նախկին շենքից վտարված բնակիչներն ավելի քան մեկ ամիս է՝ գիշերում են դրսում
Պաշտպանության նախարարության նախկին շենքից փետրվարի 16-ի վաղ առավոտյան վտարված բնակիչները մեկ ամսից ավելի է՝ գիշերում են շենքի մոտ՝ վրաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի նախկին բնակչուհի Աննա Գեւորգյանը:
Նա նշեց, որ շտապ օգնության մեքենա մոտ տասն օր է՝ իրենց մոտ չի հերթապահում՝ չնայած, որ իրենց հետ ապրում են մանկահասակ երեխաներ, որոնցից մեկի ինքնազգացողությունը շաբաթներ առաջ վատացել էր:
«Բողոքի ակցիաներ ենք անում, բայց ոչինչ չի փոխվում, կարծես լիովին մոռացված լինենք: Երկու վրանում հազիվ ենք տեղափոխվում՝ ավելի քան 25 հոգի ենք, երկու վրան էլ շուտով պետք է բերենք, որովհետեւ երկու մեծ ընտանիք, որոնք այս ընթացքում ապաստանել էին իրենց բարեկամների տանը, ստիպված են վերադառնալ, այլ տեղ չունեն»,- նշեց բնակչուհին:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում հարյուրավոր ոստիկաններ ՊՆ նախկին շենքից՝ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, դուրս են հանել այդտեղ բնակվող մարդկանց։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Պետական գույքի կոմիտեն կացարանով է ապահովել 12 ընտանիքի, սակայն մյուս ընտանիքները հրաժարվում են՝ նշելով, որ կացարանները զուրկ են տարրական պայմաններից:
Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել Պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։ Այդ շենք են տեղափոխվելու ՊԵԿ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները, լինելու է նաեւ Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն։ Այժմ նախագիծը մշակման փուլում է, շինարակական աշխատանքների սկիզբը նախատեսվում է աշնանը։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը