Արցախի 100 օր շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները. (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ խորհրդարանում․
Ցեղասպանության, բռնի տեղահանման և վերջնական հայրենազրկման իրական նպատակով արդեն 100 օր Ադրբեջանի մարդակեր իշխանությունները շրջափակել են Արցախի Հանրապետությունը։
Անվտանգայինից զատ՝ ժամ առ ժամ խորանում են Արցախի բնակիչների հումանիտար, սոցիալ-ժողովրդագրական, տնտեսական խնդիրները։ Դրանք ավելանում են 44-օրյա պատերազմի հետևանքով արդեն իսկ առաջացած խնդիրներին։
Շրջափակման 100 օրերի ընթացքում արդեն իսկ արձանագրվել և շարունակում են խորանալ հումանիտար, սոցիալ-տնտեսական բացասական մի շարք հետևանքներ։
Պարենային սղությունը, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասուրդը և հասանելիության սահմանափակումները, թշնամու կողմից գազի, էլեկտրական էներգիայի դիվերսիոն անջատումները իրավիճակը հասցրել են հումանիտար աղետի՝ առաջ բերելով գոյաբանական նոր սպառնալիքներ։
Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ավելանում են անվտանգային սպառնալիքներն ու տնտեսվարման անլուծելի խնդիրները։
Չնայած իրականացվող պետական աջակցության ծրագրերի և գործող հարկային արտոնությունների՝ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների շուրջ 800 տնտեսավարող սուբյեկտներ (ընդհանուրի գրեթե 20 տոկոսը) դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ մնացածը գործում են մասնակի ծավալով։ Այպիսով՝ 2672 արցախցիներ դարձել են գործազուրկ՝ կորցնելով իրենց կայուն աշխատանքն ու եկամուտները։
Պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից շուրջ 24 տոկոսով կամ 1,3 միլիարդ դրամով պակաս են հավաքագրվել։
Եվ այս ամենը քաղաքակիրթ մարդկության աչքի առջև, միջազգային մարդասիրական իրավունքի լկտի ոտնահարմամբ, ի հեճուկս միջազգային կառույցների և դերակատար պետությունների պաշտոնական կոչերի և դատապարտումների։
Հայաստանի օրվա իշխանությունն էլ խոսում է 44-օրյա պատերազմից հետո Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության որոշակի աճերի մասին։ Ի դեպ, 2023 թվականին՝ նախորդ տարվա փաստացիի համեմատ՝ նախատեսված այդ աջակցությունը կրճատվել է 20 միլիարդ դրամով կամ 14 տոկոսով։
Վստահ եմ՝ ԱՐՑԱԽՑՈւ ոգին անկոտրուն է, կամքն՝ անսասան։ Արցախցին այսօր կանգնած է և պայքարում է վճռական, որ հայ ժողովուրդը չհայրենազրկվի, ունենա պետականություն և արժանապատվություն։
Ելույթը՝ տեսանյութում։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը