Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

2022-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2022թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որն արտացոլում է քաղաքային իշխանությունների կողմից տարվա ընթացքում իրենց առջև դրված խնդիրների լուծման առաջընթացը և արդյունավետությունը:

Անհրաժեշտ է արձանագրել, որ.

Երևան քաղաքի բյուջեի պլանավորման և իրականացման գործընթացները շարունակում են էականորեն շեղված մնալ: Իհարկե, կատարողականի որոշակի բարելավում արձանագրվել է նախորդ տարվա համեմատ, սակայն ինչպես բյուջեի եկամուտների, այնպես էլ ծախսերի գծով արձանագրված թերակատարումները բավական մեծ են, ինչի արդյունքում քաղաքային բյուջեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ և արդյունավետ կերպով չեն իրականացվում: Հետևաբար, համայնքային իշխանությունները պետք է իրականացնեն հստակ քայլեր՝ բյուջեի պլանավորման և կատարման փուլերը համապատասխանեցնելու համար:

Երևան քաղաքի բյուջեի եկամուտների աճը 2022 թվականին նախորդ տարվա համեմատ բավական ցածր է եղել: Եթե հաշվի առնենք այն, որ 2022թ. միջին գնաճը կազմել է 8.6%, ապա կարող ենք նշել, որ բյուջեի եկամուտների 5.5 % աճը բավարար չէ քաղաքի հիմնական խնդիրների լուծման գործընթացում էական առաջընթաց գրանցելու համար: Քանի որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտներում չկան տնտեսական իրավիճակի հետ կապված եկամտատեսակներ, այդ պատճառով բարձր տնտեսական աճը չի արտացոլվում բյուջեի եկամուտների վրա: Այնուամենայնիվ, եթե ապահովվեր բյուջեի եկամուտների պատշաճ հավաքագրումը, ապա բյուջեի եկամուտների աճն առավել ընդունելի մակարդակում կլիներ: Օրինակ, եթե գույքահարկի կատարողականը լիներ 100%, ապա ընդհանուր եկամուտների աճը կկազմեր 9.1%` գերազանցելով գնաճի տեմպը: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է համայնքների եկամուտների կազմում ավելացնել տնտեսական իրավիճակի հետ կապված եկամտատեսակներ (օրինակ՝ եկամտային հարկի կամ ԱԱՀ-ի որոշակի մասնաբաժին), ինչը մի կողմից՝ հնարավորություն կտա համայնքներին օգտվել բարձր տնտեսական աճի դրական արդյունքներից, մյուս կողմից՝ խթաններ կստեղծի համայնքային իշխանությունների կողմից տնտեսական ակտիվությանը նպաստող միջոցառումների իրականացման համար:

Երևան քաղաքի 2022թ. բյուջեի ծախսերի փաստացի ցուցանիշը կազմել է 94.8 մլրդ դրամ, ինչի պայմաններում բյուջեի հաստատված պլանի նկատմամբ թերակատարումը կազմել է 4.1%, իսկ ճշտված պլանի նկատմամբ` 14.9%: Ճշտված պլանի նկատմամբ թերակատարման չափը հաճախ առավել կարևոր ցուցանիշ է համարվում, քանի որ ճշտված պլանը ցույց է տալիս, թե որքան ծախս էր անհրաժեշտ տարվա ընթացքում համայնքային իշխանությունների դիմաց դրված խնդիրները լուծելու համար: Հետևաբար, դրանց թերակատարումը նշանակում է, որ մշակված միջոցառումներն ամբողջությամբ չեն իրականացվել, և անհրաժեշտ արդյունքներն ամբողջությամբ չեն ստացվել:

Շարունակվում են պահպանվել կապիտալ ծախսերի իրականացման խնդիրները: 2022թ. կապիտալ ծախսերը ոչ միայն թերակատարվել են, այլ նաև նվազել են նախորդ տարվա համեմատ: Կապիտալ ծախսերի թերակատարումները հաճախ բացատրվում են կարողությունների անբավարար մակարդակով: Սակայն, եթե ծախսերի ծավալն ավելի փոքր է, քան նախորդ տարվա փաստացի մակարդակը, ապա ստացվում է, որ կա՛մ կարողություններն էլ ավելի են նվազել, կա՛մ առկա են այլ խնդիրներ, որոնք սահմանափակում են կապիտալ ծախսերի իրականացումը: Այս մասով, քաղաքային իշխանությունները պարտավոր են իրականացնել ուսումնասիրություններ թերակատարումների իրական պատճառները բացահայտելու նպատակով:

Թերակատարված կապիտալ ծախսերի շարքում առկա են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից բավական կարևոր ծրագրեր: Օրինակ, զգալի թերակատարումներ են արձանագրվել այնպիսի ծրագրերի գծով, ինչպիսիք են նախագծային աշխատանքների իրականացումը (որոնք անհրաժեշտ են հաջորդ տարիներին կապիտալ ծախսերի պատշաճ մակարդակի իրականացման համար), ոռոգման ցանցի կառուցումը և վերանորոգումը, ասֆալտ–բետոնյա ծածկի հիմնանորոգումը, փողոցների, հրապարակների և այգիների կահավորումը և այլն: