Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

Վաճառվել է ոչ թե զորամաս, այլ ՊՆ–ին ամրակցված տարածք. Սրա նպատակը Գրիգորի Խաչատուրովի անունն արատավորելն է. Պաշտպան

2023-ի փետրվարի 7-ին գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ, Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու հարցով, եւ այդ միջնոդրության ժամանակ առաջ քաշվեցին մի շարք միֆեր, այդ թվում Գրիգորի Խաչատուրովին վերաբերող մի շարք կեղծ տեղեկություններ շրջանառվեցին, որոնք մեծամասամբ նպատակ ունեին արատավորել նրա բարի համբավը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ անդրադարձավ այդ միֆերին՝ նշելով. «Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ վարույթ ասածը շատ մեծ չակերտների մեջ ենք վերցնում, որովհետեւ նրա վերաբերյալ նորմալ իրավական երկրում, այս պայմաններում չէր կարող իրականացվել որեւէ քրեական հետապնդում: ԱԺ-ում այդ քննարկման ժամանակ 12 հարց է ուղղվել դատախազին, որից 9-ի ռանցքում եղել է Գրիգորի Խաչատուրովը, նրա կողմից ենթադրյալ կատարած գործողությունները: Այդ 9 պատասխանները սուտ են»:

Նա նկատեց, որ միֆ է, թե զորամասը վերածել են գումարի. «Այն մարդիկ, որոնք այս քրեական գործի շրջանակում կպնդեն, որ զորամասը վեր է ածվել գումարի, կա՛մ քրեական վարույթի փաստերից տեղյակ չեն, կա՛մ միտումնավոր կեղծ և սուտ արտահայտություներ են անում՝ արատավորելու Գրիգորի Խաչատուրովի անունը։ Զորամաս, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, դա միֆ է, որ հրամցվում է հանրությանը։ Գլխավոր դատախազը ԱԺ-ոմ պնդել է, որ օտարվել է զորամաս, ինձ հետ բերել եմ Էդգար Արշակյանի անունով սեփականության վկայականի պատճենը, որտեղ պարզվում է, որ որևէ զորանոց կամ զինվորների կացարան չկա։ Ինչպե՞ս հասկանանք, գլխավոր դատախազի այն պնդումը, որ դա զորամաս է եղել։ Ես առաջարկում եմ, որ նույն ԱԺ պատգամավորները, որ բողոքում են զորամասերի բացակայությունից, գնան և քնեն այնտեղ, չկա՛ այդպիսի զորամաս, ամենավատ տրամաբանությամբ էլ այդ շենքը հարմարեցված զորամաս չենք կարող անվանել:

Զորամաս որպես այդպիսին գոյություն չի ունեցել: Դա ՊՆ-ին ամրակցված տարածք է եղել, որը ՊՆ-ն որոշել է վաճառել: Գրիգորի Խաչատուրովը որեւէ առնչություն չի ունեցել վաճառքի եւ նրա հետ, թե ում վաճառեն: Ընդ որում, վերջին 5 տարում վաճառվել է ՊՆ-ին ամրակցված 71 միավոր տարածք: Այնպես չէ, որ անթույլատրելի գործարք է տեղի ունեցել: Մենք սեփականության վկայականի պատճենով հիմնավորում ենք, որ սա զորամաս չի եղել»,-ասաց Միհրան Պողոսյանը:

Նա ներկայացրեց իր վստահորդ Էդգար Արշակյանի սեփականության իրավունքի պատճենը, որտեղ, նրա խոսքով, նկարագրված շենք-շինություններից պարզ է դառնում, որ որևէ զորանոց, այսինքն զինվորական կացարան չկա, ինչպես ԱԺ-ում պնդում էր գլխավոր դատախազը։

Նա նշեց, որ այս պնդումները բարձրացվել են նաև նախաքննական մարմնում, սակայն գլխավոր դատախազի՝ քննության ուղղորդման հետևանքով դրանց ուշադրություն չի դարձվում. «Ամեն ինչ արվել է Խաչատուրովի՝ հայկական բանակի իրական գերենարլներից մեկի բարի համբավ պախարակելու համար»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 16-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:

ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ, մերժել էր:

Ըստ իրավապահների՝ փողերի լվացման մեջ մեղադրվող Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։ Խոսքը Արարատի մարզի Արմաշ գյուղում տեղակայված զորամասի տարածքի մասին է: Գեներալի մեղադրանքն առնչվում է Պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ քրեական գործի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը Արարատի մարզում գտնվող նշված երկու զորամասերի տարածքները, որոնք հանդիսացել են պաշտպանության նախարարության սեփականությունը, օտարել եւ անհամեմատ էժան գնով վաճառել է։ Ազգային ժողովում գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Գրիգորի Խաչատուրովը հանդիսանալով մեկ այլ զորամասի հրամանատար, դրանցից մեկը գրավադրել է բանկում եւ գումար ստացել։