Պուտինը Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների մասին հոդված է գրել
People's Daily թերթը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Նա կրկին հանդես է եկել «ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման» օգտին եւ հավաստիացրել է «ուկրաինական ճգնաժամի» քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման հարցում առկա պատրաստակամությունը՝ «հաշվի առնելով գերիշխող աշխարհաքաղաքական իրողությունները», գրում է «Коммерсантъ»:
Հոդվածը գրվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա այցի նախօրեին․ այն տեղի կունենա մարտի 20-ից 22-ը։ Ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
Ռուսաստանում կայանալիք հանդիպումից սպասելիքների մասին. Պուտինն ու Սին հանդիպել են մոտ 40 անգամ։ Ռուսաստանը «մեծ սպասումներ» ունի Չինաստանի ղեկավարի այցի հետ կապված։ «Սա նաեւ հիանալի հնարավորություն է ինձ համար տեսնելու հին լավ ընկերոջը, ում հետ մենք ամենաջերմ հարաբերություններն ունենք», - ասվում է հոդվածում։ Պուտինի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «հասել են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակին եւ շարունակում են ամրապնդվել»։
Երկրների հարաբերությունների մասին. 2022 թվականի վերջին առեւտուրը կրկնապատկվել է եւ հասել 185 միլիարդ դոլարի՝ սա նոր ռեկորդ է։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ 200 միլիարդ դոլարի նշագիծը կանցնի ոչ թե 2024 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ 2023 թվականին, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը աճում է, եւ հարաբերությունները «էլ ավելի ինքնիշխան են դառնում»։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են