Աշխարհի առաջին «ռոբոտ փաստաբանին» դատում են իրավաբանական կրթության բացակայության համար
Արհեստական ինտելեկտի (AI) դեմ, որը պետք է լիներ աշխարհի առաջին «ռոբոտ փաստաբանը», դատական հայց են ներկայացրել․ նրան մեղադրում են իրավաբանական կրթության եւ աշխատանքի լիցենզիայի բացակայության մեջ, հայտնում է Daily Mail-ը։
Այս գործով հայցվորը ամերիկյան Edelson իրավաբանական ընկերությունն է։ Նա մեղադրում է արհեստական ինտելեկտի վրա հիմնված DoNotPay հավելվածի սեփականատեր ընկերությանը նրանում, որ վերջինս առաջարկում է ծառայություններ՝ «դրանք ներկայացնելով որպես օրինական»:
DoNotPay-ը հաճախորդներին չաթ բոտ է առաջարկում, որն օգնում է ինքնուրույն պաշտպանություն ստեղծել եւ մասնակցել դատական գործերին, օրինակ՝ մեծ ընկերությունների դեմ։
Դա անելու համար բոտը գործի վերաբերյալ մի շարք հարցեր է տալիս, որոշում է, թե արդյոք հնարավոր է բողոքարկել, եւ նույնիսկ ստեղծում է դիմում, որով պետք է դիմել դատարան: Սակայն Edelson-ի ներկայացուցիչները կարծում են, որ ծառայության ստեղծողները աշխատում են անօրինական կերպով։
«Ցավոք, իր հաճախորդների համար, DoNotPay-ը ոչ ռոբոտ է, ոչ փաստաբան, ոչ էլ իրավաբանական ընկերություն: DoNotPayt-ը չունի իրավաբանական կրթություն եւ լիցենզիա», - նշվում է հայցվորի հայտարարության մեջ:
DoNotPay-ի ներկայացուցիչները դեռ պաշտոնական մեկնաբանություն չեն տվել իրենց դեմ ներկայացված հայցի վերաբերյալ։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև