Meta-ն նախատեսում է ևս 10,000 մարդու ազատել աշխատանքից․ ընկերությունը 4 ամսում կրճատում է 21,000 աշխատատեղ
Meta-ն (Facebook-ի մայր ընկերությունը) նախատեսում է աշխատանքից ազատել ևս 10,000 աշխատողի։ Սա տեխնոլոգիական հսկայի կողմից արվող կրճատումների երկրորդ խոշոր ալիքն է վերջին չորս ամսում, որի շրջանակում կրճատվում է ընկերության աշխատուժի մոտ 25%-ը:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, ընկերության գործադիր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի արած ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ աշխատատեղերի կրճատումը տեղի կունենա «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»:
«Մենք ակնկալում ենք, որ ապրիլի վերջին կհայտարարենք վերակառուցման և կրճատումների մասին մեր տեխնոլոգիական խմբերում, իսկ մայիսի վերջին մեր բիզնես խմբերում»,- գրել է նա՝ հավելելով, որ քիչ դեպքերում այս փոփոխությունները կարող են ավարտին հասցվել մինչև տարեվերջ։
«Ընդհանուր առմամբ, մենք ակնկալում ենք մեր թիմի չափը նվազեցնել մոտ 10,000-ով և փակել շուրջ 5,000 լրացուցիչ վականսիաներ, որոնց համար մենք դեռ աշխատողներ չենք վարձել»,- հավելել է Ցուկերբերգը:
Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերին ընկերությունը հայտարարել էր, որ կկրճատի իր աշխատուժի մոտ13%-ը կամ 11,000 աշխատատեղ, ինչը ընկերության պատմության մեջ ամենախոշոր կրճատումներ էին։
2022 թ. սեպտեմբերի տվյալներով՝ Meta-ն ուներ 87,314 աշխատող և եթե դրանից հանենք նոյեմբերին հայտարարված 11,000 կրճատված աշխատատեղերն ու երեքշաբթի հայտարարված 10,000 կրճատումները (մոտ 25%-ի կրճատում), ապա երկրորդ փուլի կրճատումներից հետո Meta-ում կմնա մոտ 66,000 աշխատող:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին եռամսյակային հաշվետվության ժամանակ Մարկ Ցուկերբերգը ներդրողներին պատմել էր, որ պլանավորում են 2023 թ․ ընկերության «արդյունավետության տարի» դարձնել։ Նա նշել էր, թե իր թիմն աշխատում է պարզեցնել ընկերության կազմակերպչական կառուցվածքը և հեռացնել միջին օղակի մենեջերներին, որպեսզի որոշումներն ավելի արագ կայացվեն։ Ցուկերբերգը նաև նշել էր, որ ընկերությունն «ավելի նախաձեռնող» կլինի ցածր կատարողական ունեցող և ոչ առաջնահերթ ծրագրերի կրճատման հարցում:
Նշենք, որ Meta ՏՏ ոլորտի միակ ընկերությունը չէ, որ լայնամասշտաբ կրճատումներ է անում։ 2022-ի վերջից սկսած ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ սկսել են զանգվածային կերպով կրճատել իրենց աշխատակազմը։ Այդ ընկերությունների շարքում են Microsoft-ը, Amazon-ը, Pinterest-ը, IBM-ը, Lam Research-ը, Xiaomi-ն, HP-ն, Vimeo-ն, Micron Technology-ն, PayPal-ը, Miro-ն, Splunk-ը, eBay-ը, NetApp-ը, Unity Software-ը և շատ այլ ընկերություններ:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են