Ֆրանսիայի ԱԳՆ-ն Վրաստանի նախագահի հետ քննարկել է ԵՄ-ին երկրի ինտեգրման հեռանկարները
Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան բանակցություններ է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Եվրամիությանը երկրի ինտեգրման հարցին, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Մարտի 13-ին ԱԳ նախարարն ընդունել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացին։ Նա ընդգծել է օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների անհրաժեշտությունը՝ 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի կողմից արված 12 առաջարկություններին համապատասխան, որպեսզի ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորություն ստանա»,- ասվում է երկուշաբթի օրը Ֆրանսիայի ԱԳՆ տարածած կոմյունիկեում:
Կոլոննան նշել է, որ Ֆրանսիան ողջունում է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը հետ կանչելու վրացական կառավարության որոշումը, եւ կոչ է արել Վրաստանի իշխանություններին զգոն լինել բնակչության համախմբվածությանը սպառնալիքների հանդեպ։ Նախարարը նաեւ հայտարարել է Փարիզի եւ Թբիլիսիի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման իր մտադրության մասին։
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանն արժանի է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին, քանի որ երկրի իշխանությունները դրա համար անհրաժեշտ ամեն ինչ անում են։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը