Հապճեպ ստեղծված «արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահը պատասխան է պահանջում Հայաստանի իշխանություններից
Հապճեպ ստեղծված «արեւմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարություն է տարածել, որում կրկնել է Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ապահովել «ադրբեջանցիների անվտանգ վերադարձը»։
Ողջունելով «Ղարաբաղի հայերին» ուղղված Ադրբեջանի կառավարության հրավերը՝ համայնքում հպարտությամբ հայտարարում են, որ «տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ճանապարհն անցնում է երկխոսության, հաշտեցման եւ վերաինտեգրման միջով»։ «Նույն սկզբունքով մենք հուսով ենք, որ Հայաստանի կառավարությունը կարձագանքի Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի շուրջ բանակցություններ սկսելու մեր նախաձեռնությանը։
Որպես արեւմտյան Ադրբեջանի համայնք՝ օրեր առաջ մենք նաեւ նամակ ենք հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով Հայաստանի կառավարությանը երկխոսություն սկսել մեզ հետ՝ մեր տներ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի մեր իրավունքը ապահովելու համար։ Ակնկալում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կարձագանքի մեր նամակին եւ առաջարկներ կանի բանակցություններ սկսելու համար»,- ասել է Ազիզ Ալեքբերլին։
Հիշեցնենք, որ «Ղարաբաղի հայերին» հրավերը փոխանցվել է ԶԼՄ-ների միջոցով, ինչը խոսում է միայն կառուցողականության տպավորություն ստեղծելու ցանկության, բայց ոչ արդյունքի հասնելու ձգտման մասին։ Հիշեցնենք նաեւ, որ «արեւմտյան Ադրբեջանը» ենթադրում է Հայաստանի ողջ տարածքը։ Այսպիսով, «կառուցողական մոտեցման» քողի տակ Բաքուն հերթական անգամ թաքցնում է իր տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը