Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոն Արաղչին կայցելի Պակիստան 4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրը ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT

Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափՊուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասինՆիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվիԱդրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի ցորենի 14 վագոնԱրաղչին կայցելի Պակիստան4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի բանտարկյալների վաղաժամկետ ազատման ծրագիրըՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»
Հայաստան

«Ո՞ւմ են թողել մեր հիշողությունները, հե՞շտ է տուն կորցնել ու ասել, թե մենք առաջ ենք նայում». Աղավնոյի 16-ամյա բնակիչ

16-ամյա Անի Ռասոյանն Աղավնոյից տեղահանված բնակիչներից մեկն է, ով 2022 թվականի օգոստոսին ստիպված է եղել թողնել իր տունն ու հեռանալ։

Անին ծնվել է Երևանից Աղավնո վերաբնակեցված ընտանիքում, իր ծննդավայրը համարում է Աղավնոն։ Ասում է՝ աշխարհի որևէ երկիր ու վայր համեմատելու չէ Աղավնոյի հետ։ Տեղահանվելուց հետո Անին ամիսներ շարունակ ծանր հոգեվիճակում է եղել, ինչի հետևանքով չի կարողացել Երևանում դպրոց հաճախել՝ կիսատ է թողել և նպատակ էլ չունի շարունակելու։

Նա այսօր մեծ կարոտով է հիշում Աղավնոյի դպրոցը, որտեղից երեք լուսանկար է իր հետ բերել Երևան՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և Աղավնոյի դպրոցի ռազմագիտության ուսուցչի։

Անիի խոսքով՝ այդ երեք լուսանկարներն իրեն տվել է դպրոցի տնօրենը՝ որպես փոքր հուշ իր այդքան սիրելի դպրոցից։

«Երբ դպրոցից պետք է ամեն ինչ հանեինք, այս լուսանկարները դպրոցի տնօրենի աշխատասենյակում են դրված եղել, տնօրենը տվել է, որ բերեմ։ Այս լուսանկարներին նայելիս մի քիչ սփոփվում եմ, բայց միևնույն է՝ չի լինելու այն, ինչ Աղավնոյում էր։ 44-օրյա պատերազմից հետո ասացինք, որ հետ ենք գնալու, գնացինք, երկու տարի պայքարեցինք, ամեն ինչ փոխվեց, դեպի լավն էր գնում։ Շատ տղաներ կորցրեցինք, բայց մարդկանց մեջ պետք է մի հասկացողություն լինի, ճիշտ է՝ ես փոքր եմ, բայց շատ բան եմ հասկանում և տեսածիս հիման վրա ասում եմ՝ ոչ ոք, ոչ մի դեպքում չի կարող ասել, որ հայ զինվորը պարտվել է։ Ինչ արել են, նրա թիկունքում են արել, ոչ մի նշանակություն չունի՝ լինի Ղարաբաղո՞ւմ, թե՞ Հայաստանում ծառայող զինվոր, ոչ մի դեպքում մարդկանց մեջ այդ կարծրատիպը չպետք է լինի, որ հայ զինվորը պարտվել է։ Նա չի պարտվել, թիկունքում նրանք ունեն մարդիկ, որոնք նրանց թիկունքից հարվածել են, և կան մարդիկ, որոնք նրանց թիկունքում սպասում են։

Այդ տղաները մեզ համար են զոհվել, որ այսօր մենք հպարտանանք նրանցով, ամեն առավոտ և ամեն երեկո շնորհակալություն հայտնենք մեր նոր օրվա համար, բայց ոչ Երևանում։ Նրանք ամեն ինչ արել են Արցախում»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Անի Ռասոյանը։

16-ամյա աղջիկը նկատում է, որ մարդիկ արցախցիներին այսօր շատ են քննադատում, գուցե մեկից լավն են տեսել, մեկից՝ վատը, բայց սխալ է համարում բոլորի մասին նույն կարծիքն ունենալը։ 

«Մենք մեր կյանքում կորցրել ենք ամենակարևորը… այո, կյանքը շարունակվում է, վերքերը սպիանում ու չեն լավանում։ Դժվար է 15 տարի ապրել մի վայրում, ունենալ ընկերներ ու ամեն ինչ կորցնել, այս ամենն իմ համար ամենակարևորն է, որը կորցրել եմ։

Աղավնոյից հետո իմ կյանքը որևէ տեղ չեմ պատկերացրել, մտածում էի, որ ինչ-որ մոտիկ տեղ ապրեի, օրինակ, Սյունիքում, Աղավնոն անընդհատ ինձ կանչելու էր, ու ինձ թվալու էր, որ ես պետք է գնամ… 7 ամիս է՝ դուրս ենք եկել, ինձ համար դժվար է, ես մտածում եմ, որ դեռ հետ եմ գնալու, բայց հիմա տեսնում եմ, որ ամեն ինչ թշնամին քանդում է, այնպես են անում, որ հայի շունչն այնտեղից վերանա։

Մեր եկեղեցին էլ են այնտեղ թողել, ո՞ւմ են այդ ամենը թողել, ո՞ւմ են թողել մեր հիշողությունները, տարիները։ Հե՞շտ է մարդկանց համար տուն կորցնել, ծննդավայր, աշխատանք ու ասել, թե մենք առաջ ենք նայում, այն, որ մենք հետևում ունենք կորցրած մի ամբողջ կյանք… չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, որոնք սրան նորմալ են նայում։ Ի՞նչ են ասում՝ ադրբեջանցու հետ ապրեք այնպես, ինչպես հին ժամանակներում, կոնկրետ ես սրան դեմ եմ, որովհետև չես կարող ապրել մի մարդու հետ, ով իր փոքրի մեջ մտցնում է, թե հայը մեր թշնամին է»,- արցունքները մի կերպ զսպելով՝ հավելում է Անին։

Անին վստահ է, որ եթե մնային Աղավնոյում, ապա գյուղն ավելի կշենացնեին, ուժեղ էին։

44-օրյա պատերազմից հետո վերադառնալով գյուղ, վերանորոգել էին դպրոցը, ավելի լավ տեսքի բերել՝ չմտածելով, որ մի օր այն հանձնվելու է թշնամուն։

«Հիմա ղարաբաղցի ու հայաստանցի են անում, փոքր երեխաների մեջ էլ մեծերը սերմանում են, թե ղարաբաղցիները լավը չեն, որովհետև 44-օրյա պատերազմի ժամանակ թողել են Արցախն ու եկել Երևան։ Թող լավ հասկանան, որ եթե մենք մնացել ենք մի բուռ ու եթե մեջք մեջքի չտանք, իրար չհասկանանք ու չօգնենք, եթե մեկս մեկի ցավը չկիսենք, թշնամին կմտածի՝ մեզ լրիվ կոտրեց, ու այդպես հայի ոգին քիչ-քիչ կմարի։

Մենք ուժեղ պետք է լինենք, երբ ինձ Աղավնոյում ասում էին՝ այստեղ ապրելու մտադրություն կա՞, միշտ պատասխանում էի՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, իսկ ի՞նչ արեցին, եկան՝ ասացին, թողեք-գնացեք, հետ եք գալու, այսպե՞ս էին պատկերացնում հետ գալը, ոչ մի բան չի մնացել»,- խոսքը եզրափակում է Անին ու երկար նայում Աղավնոյից իր ձեռքով բերած երեք լուսանկարներին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում