Այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ու հատկապես Արցախում շատ քիչ մարդ կհանդիպի, ով ՀՀ իշխանության և, մասնավորապես, Փաշինյանի բանակցային կամ ռազմական ունակությունները բավարար կհամարի:
Որքան էլ փաշինյանական քարոզչամեքենան փորձի ֆոն ստեղծել, թե հակադարձում է Սերժ Սարգսյանի` Փաշինյանի բանակցային գործընթացում և մարտի դաշտում իրացրած քաղաքականության խիստ քննադատությանը, ակնհայտ է, որ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները գիտակցում են, որ իշխանությունը տապալել է և´ անվտանգային, և´ արտաքին քաղաքական գործընթացը:
Հետևանքները յուրաքանչյուրս զգում ենք մեր մաշկի վրա` Արցախի, իսկ իրականում Հայաստանի շրջափակում, քաղաքական մեկուսացում, անընդհատ խոստացվող ու Ադրբեջանին արվող զիջումներ, 44-օրյա պատերազմ, ՀՀ-ի դեմ հարձակումներ, հսկայական տարածքային և մարդկային կոուստներ, ինքնիշխանության նվազագույն մակարդակ: Թվարկվող ցանկը շարունակելի է:
Արդյո՞ք բանավեճի թեմա կա փաշինյանակսն իշխանության հետ: Այլևս ոչ: Արդյո՞ք այդ մասին հասարակության հետ խոսելու, իրազեկելու խնդիր կա` միանշանակ:
Կա´, որովհետև պետք է գերիշխի այն մոտեցումը, որ այս իշխանությունը, եթե ինչ-որ հրաշքով, մեծ ցանկություն էլ ունենա, պարզապես ՀՀ անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու որևէ հնարավորություն չունի:
Ավելին, այս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը որպես մատաղացու գառ մատուցել է իր արտաքին հովանավորներին, թուրքերին և այս պայմաններում ՀՀ գոյությունն ինքնին խիստ կասկածի տակ է:
Հայաստանն ու Արցախը, հայ ժողովուրդն այս ռեգիոնում գոյատևելու, դեռ չեմ ասում` գործոն լինելու հնարավորությունը կվերականգնեն մեկ դեպքում, եթե Փաշինյանական ռեժիմը պարզապես չլինի, հակառակ դեպքում շանս պարզապես չկա»:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը