Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան

«2018թ., երբ ես հեռանում էի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահողներն ընդգծում էին՝ Հայաստանը չէ, որ հրաժարվում է իրենց արած առաջարկություններից». Է. Նալբանդյան

 

Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանյանը Ռադիո-Sputnik-ի եթերում նշել է, որ Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանը ստիպված էր ամեն ինչ զրոյից կառուցել:

«Հայաստանն ունիկալ երկիր է, այն 100 փոքրիկ Հայաստան է, որովհետև գործնականում աշխարհի 100 երկրում ապրում են հայեր, ունեն իրենց համայնքները, ենթակառուցվածները: Եգիպտոսում էլ կա բավականին ազդեցիկ համայնք, որն իր ժամանակին ունեցել է հայ նախարարներ»,-ասել է նա՝ ընդգծելով, որ Եգիպտոսում դեսպան աշխատելու տարիներին ինքն այնտեղ մեծ աջակցություն է ունեցել:

«Ես շատ ջերմ և գործնական հարաբերություններ եմ պահպանել Ռուսաստանի դեսպանության և ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ, որովհետև շատերն իմ ընկերներն էին: Փոխադարձ օգնություն միշտ եղել է»,- ասել է նա:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ Հայկական սփյուռքը հզոր փափուկ ուժ է:

Ֆրանսիայում դեսպան աշխատած Նալբանդյանը նկատեց՝ նույնիսկ անգլիացիներն են համարում, որ Ֆրանսիան դիվանագիտությանը տվել է ավելի շատ, քան որևէ այլ երկիր աշխարհում: Նրա խոսքով՝ Ֆրանսիան միշտ բազմավեկտոր քաղաքականության կողմնակից է եղել, նույնիսկ Մակրոնն էր նման հայտարարություններ անում: Միևնույն ժամանակ, չցանկացավ մեկնաբանել այն, ինչ հիմա է կատարվում:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, դա հեշտ գործընթաց չէ, բայց աշխարհի կեսը Ֆրանկոֆոնիայի մաս են, դրանք կազմակերպություններ են, որոնք կոորդինացնում են իրենց քայլերը՝ տարբեր միջազգային կազմակերպություններում: Տարօրինակ կլիներ, որ այդ բոլոր անդամները խոսեին տարբեր լեզուներով և ոչ ֆրանսերենով: Դա էլ Ֆրանսիայի փափուկ ուժի դրսևորում է: Բայց այնպես է ստացվել, որ թեպետ շատերն էին դեմ, բայց մեզ հաջողվեց այնպես անել, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիային անդամակցի և անցկացնի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով Հայաստանում: Իհարկե, այնպես ստացվեց, որ դա իմ հեռանալուց հետո կազմակերպվեց, բայց որոշումն իմ օրոք է կայացվել»,- ընդգծեց նա:

ՀՀ արտգործնախարարի պաշտոնում իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ Նալբանդյանը հետևյալն ասաց. «Կոնկրետ այն 10 տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար էի, մենք ամեն դեպքում քիչ բան չենք արել Հայաստանի ընկերների աշխարհագրության ընդլայնման համար: Առաջին հերթին, մենք խորացրել և ընդարձակել ենք մեր ռազմավարական դաշնակցությունը ՌԴ-ի հետ: Որքան էլ տարօրինակ հնչի, հենց այդ ժամանակ են կայացել առաջին պետական այցելությունները: Դրանից առաջ չէին եղել ՌԴ նախագահների պետական այցեր Հայաստան, չէին եղել նաև ՀՀ նախագահների պետական այցեր, իհարկե, պաշտոնական, աշխատանքային այցեր եղել էին, բայց պետական այցերը հատուկ աստիճան է: Զարգանում էին ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություններ, տնտեսական, հումանիտար համագործակցություններ, և այլն: Հայաստանը դարձավ շատ ակտիվ անդամ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, և մտավ ԵՏՄ, որն ամբողջովին համապատասխանում էր Հայաստանի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛հետ: ԵՄ-ի հետ ստորագրեցինք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր: Տարբեր «քաղաքագետներ» ասում էին, թե Հայաստանը շրջադարձ է կատարում և այլն, բայց այդ համաձայնության տեքստում 3 հիմնական հատվածներում գրված է՝ հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները՝ այլ ինտեգրացիոն համակարգերում, նկատի ունենալով այնպիսի ինտեգրացիոն համակարգերը, որոնց մենք արդեն անդամակցում էինք: Միևնույն ժամանակ, մենք ակտիվացնում էինք մեր հարաբերությունները և՛ Չինաստանի, և՛ Հնդկաստանի, և՛ Ճապոնիայի հետ. երկրներ, որոնք իրար մեջ միգուցե այդքան էլ հարթ հարաբերություններ չունեին, բայց մեզ հաջողվում էր շատ սերտ հարաբերություններ հաստատել»:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ամեն հնարավոր բան արել են, որ որպես առաջին ցեղասպանություն ապրած երկիր՝ միջազգային հանրության ջանքերով Հայաստանը հասնի ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ որոշումների ընդունման. «Բոլոր որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, և նույնիսկ այն երկրները, որոնք գուցե պետք է դեմ քվեարկեին, չէին կարողանում դա անել: Դա շատ կարևոր պահ է»:

Նրա խոսքով՝ բավականին շատ բան է արվել իր պաշտոնավարման ընթացքում նաև Արցախի հարցում. «Մեր դիրքորոշումը համահունչ էր համանախագահների դիրքորոշման հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի: Երբ ես հեռանում էի ԱԳ նախարարի պաշտոնից, ասում էի, որ շատ կարևոր է ամրապնդել այդ հաջողությունը, որ դրա հիման վրա դուրս գանք բացառապես խաղաղ քաղաքական կարգավորման: Ցավոք, հետո դա չհաջողվեց անել: 2018թ., երբ ես հեռանում էի, ոչ միայն Հայաստանը, այլև համանախագահողներն ընդգծում էին, որ Հայաստանը չէ, որ հրաժարվում է այն առաջարկություններից, որոնք արվում են համանախագահ երկրների կողմից»:

Նյութի աղբյուրը՝ Ռադիո-Sputnik